Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

«Ապազգային հայտարարություն է․ Արցախի ապագա կարգավիճակի հարցը բացառապես արցախցիների խնդիրն է»

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին, ասել է, որ հիմնախնդրի լուծումը տեսնում են անվտանգության ապահովմամբ, ըստ որի էլ պետք է կարգավիճակը որոշվի։ Դիտարկմանը, թե որոշ քաղաքագետների կարծիքով` եթե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր է կնքում, նշանակում է` ռուս խաղաղապահները դուրս կբերվեն Արցախից, իսկ Արցախի մնացած մասը կճանաչվի Ադրբեջանի կազմում՝ Գրիգորյանը պատասխանել է, որ դժվար է ասել, թե ինչ նկատի ունեն քաղաքագետները, երբ նման պնդում են անում։ «Մենք հիմնախնդրի լուծումը տեսնում ենք անվտանգության ապահովմամբ` ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, ինչպես նաև իրավունքների ապահովմամբ։ Ըստ դրա էլ պետք է կարգավիճակը որոշվի։ Բայց նաև անվտանգությունն ապահովելու երաշխիքներ են լինելու, և մենք չգիտենք, թե ինստիտուցիոնալ տեսանկյունից ինչպիսի՞ երաշխիքներ են լինելու, կքննարկենք դրանք բանակցությունների ժամանակ։ Եթե մենք տեսնենք, որ մեր հայրենակիցների անվտանգությունը միանշանակ ապահովվելու է, մենք համաձայնություն կտանք դրան»,- ասել է Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարը չի հստակեցրել, թե ինչին է համաձայնություն տալու ՀՀ-ն։ Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը նշանակում է, որ պետք է նաև ԼՂ հիմնախնդրի լուծում գտնվի։ Անվտանգության խորհրդի քարտուղարը, անդրադառնալով խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցին, հայտարարել է, որ Ադրբեջանի 5 կետին եղել է Հայաստանի 6 կետանոց պատասխանը։

«Հելսինկյան 92» նախաձեռնության արցախյան կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի կարծիքով՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունները ցինիկ և անբարոյական են. «Այս փաստարկները պատկանում են ապազգային մարդուն, ով չի հասկանում, թե ինչի մասին է խոսում։ Նրա ելույթից հետևում է, որ այդ մարդը այնքան էլ չի հասկանում, թե ինչ է «անվտանգություն» բառը և ինչ բաղադրիչներից է այն բաղկացած։ Ուստի խորհուրդ եմ տալիս նրան ինչ-որ բանի մասին խոսելուց առաջ ուսումնասիրել թեմայի էությունը և միայն դրանից հետո ուշադիր ներկայացնել ունկնդիրներին և ընթերցողներին։ Եվ դա վերաբերում է ոչ միայն նրան, այլև բոլոր նրանց, ովքեր պատասխանատվություն են վերցնում խոսելու և բանակցելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի մասին»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Եվ քանի որ վերջերս ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների կողմից հաճախակի են քննարկումներն ու ելույթները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագա կարգավիճակի վերաբերյալ, Օհանջանյանը մեջբերեց մեկ միտք, որին, նրա խոսքերով, սատարում են Արցախի բոլոր քաղաքացիները և Հայաստանի սթափ մտածող ներկայացուցիչները,հասարակությունը և Սփյուռքը. «Արցախի ապագա կարգավիճակի հարցը բացառապես արցախցիների խնդիրն է, բայց ոչ մի դեպքում Հայաստանի իշխանությանը, որը մեղավոր է ղարաբաղյան ողբերգության մեջ։ Արցախի իշխանությունները սպառել են մեր ժողովրդի վստահության սահմանը, ուստի մեր ժողովրդի անունից Ադրբեջանի հետ կարող են խոսել միայն մեր ժողովրդի կողմից պատվիրակված և ընտրված ներկայացուցիչները։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԼՂՀ անկախ պետության կարգավիճակի հարցը քննարկման առարկա չէ,-ասաց նա։

Այդ կարգավիճակը, Օհանջանյանի դիտարկմամբ, իրենց անվտանգության երաշխիքն է.«Ինչ անվտանգության մասին է խոսում ԱԽ քարտուղարը, երբ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ոչ մի զինվոր չի ուղարկել Արցախ: Կարո՞ղ ենք վստահել նման կառավարությանը, որը դավաճանեց մեզ 2020 թվականին՝ մեղավոր լինելով հազարավոր անմեղ երեխաների մահվան մեջ։ Իհարկե ոչ. Եվ հետևաբար, բոլորին պետք է պարզ լինի՝ ԼՂՀ-ն ինքնուրույն է վարելու իր բանակցությունները բարձր մասնագիտական ​​մակարդակով, այլ ոչ թե Հայաստանի սանձարձակ ղեկավարության, որը մեզ արժեցել է մեր սահմանադրական տարածքների երկու երրորդի կորուստը։ Մենք պատրաստ ենք երկխոսություն սկսել ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ շրջանակներում և ինքներս որոշել մեր անվտանգության գինը: Արցախի ժողովուրդը ՀՀ իշխանություններին զրկել է միջազգային կառույցներում իր անունից բանակցություն վարելու լեգիտիմությունից»,-եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում