Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

5 տարի անց․ Պատմական խաղ Մխիթարյանի և Մոուրինյոյի համար․․․

Իտալական «Ռոմա»-ն ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում է: Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան «Ռոմա»-«Լեսթեր» հանդիպումն ավարտվեց Հռոմի թիմի նվազագույն առավելությամբ` 1:0: Իտալական թիմի միակ գնդակը 11-րդ րոպեին խփեց Թեմի Աբրահամը: Հայաստանի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մրցավեճը բաց թողեց վնասվածքի պատճառով: Հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել վնասվածք էր ստացել և հարկադրված փոխարինվել «Լեսթերի» դեմ կիսաեզրափակչի առաջին խաղում։ Ըստ իտալական լտատվամիջոցների ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ։ Խաղից հետո հայ ֆուտբոլիստը բուժզննում էր անցել և պարզ էր դարձել, որ աջ ազդրի մկանային լարվածությունը է առկա: Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում «Ռոման» մայիսի 25-ին կմրցի «Ֆեյենորդի»: Ըստ տեղեկությունների Մխիթարյանը մինչ այդ կապաքնիվի և պատրաստ կլինի եզրափակիչ մրցավեճին։ Իտալական մամուլում արդեն իսկ հիշատակվում է 5 տարի առաջ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինոյի գլխավորությամբ մեր ֆուտբոլիստի ֆանտաստիկ արդյունքը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ «Ռոմայի» երկրպագուները լիահույս են, որ հայ ֆուտբոլիստին կհաջողվի կրկնել այդ արդյունքը իրենց սիրելի թիմի կազմում։ 5 տարի առաջ մեր ֆուտբոլիստը տեղ էր գտել աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկի խորհրդանշական հավաքականում։

Հիշեցնենք, որ 2017 թվականին Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2։0 հաշվով հաղթել էր «Այաքսին»։ Մխիթարյանն այս մրցավեճում դարձել էր տպավորիչ գոլի հեղինակ։ Տևական դադարից հետո «Ռոման» կխաղա եվրագավաթների խաղարկություններից մեկի՝ եզրափակում։ Կասկածից վեր է, որ այս հարթակում ևս մեծ է հայ ֆուտբոլիստի դերը։ Ամփոփելով 2016-2017 թվականների մրցաշրջանը՝ ՈՒԵՖԱ-ն կազմել էր Եվրոպա լիգայի խաղարկության խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել էին 18 ֆուտբոլիստներ: Հեղինակավոր այս մրցաշրջանի գավաթը նվաճած «Մանչեսթեր Յունայթեդից» ՈՒԵՖԱ-ն Եվրոպայի երկրորդ ուժեղագույն հավաքականում ընդգրկել էր միանգամից 8 ֆուտբոլիստի, այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանին: Հավաքականի կազմը որոշել էր ՈՒԵՖԱ-ի տեխնիկական հանձնախումբը, որում ընդգրկված են նախկինում հայտնի ֆուտբոլիստներ և մարզիչներ՝ ռումինացիներ Քրիստիան Կիվուն և Իոհան Լուպեսկուն, սերբ Դեյան Ստանկովիչը, լեհ Ստեֆան Մաևսկին, Ֆինլանդիան ներկայացնող Միկսու Պաատելայնենը, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար սըր Ալեքս Ֆերգյուսոնը: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում լավագույնն էր Եվրոպա լիգայի այդ խաղարկությունում, որտեղ դարձել էր 6 գոլի հեղինակ, ինչպես նաև «Այաքսի» դեմ եզրափակիչ հանդիպման հերոսը: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Մխիթարյանը ճանաչվել էր եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նրա օգտին է քվեարկել հարցմանը մասնակցածների 43 տոկոսը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել էր Պոլ Պոգբան, որն «Այաքսի» դեմ խաղում բացել էր հաշիվը: Եվրոպա լիգայի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էին երեք հարձակվողներ՝ Զլատան Իբրահիմովիչը՝ «Մանչեսթեր Յունայթեդից», Ալեքսանդր Լակազետը՝ «Լիոնից», և Բերտրան Տրաորեն՝ «Այաքսից»։ Հավաքականում կարող էր տեղ ունենալ նաև «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որը հիմա Մխիթարյանի խաղընկերն է։ Նա ութ խաղում նույնքան գոլ էր խփել:

Հենրիխ Մխիթարյանը 6 գոլով ռմբարկուների հաշվարկում 9-րդ հորիզոնականում էր: Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն ճանաչվել էր 2017 թվականի Եվրոպա լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ, այլև աչքի է ընկել տպավորիչ գոլերով: Փաստորեն, 5 տարի անց Մխիթարյանը Մոուրինյոյի գլխավորությամբ կրկին կխաղա մեծ Եվրագավաթների խաղարկություններից մեկի եզրափակչում։ Սա կլինի երկրորդ եզրափակիչը Մխիթարյանի կարիերայում։ 2019 թվականին Մխիթարյանը ելույթ ունենալով Լոնդոնի «Արսենալում» Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը բաց թողեց քանի այն տեղի ունեցավ Բաքվում։

Նշենք, որ սա Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկությունն է և «Ռոման» ունի հնարավորություն պատմական հաջողություն գրանցելու, հռչակվելով մրցաշարի առաջին գավաթակիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում