Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

«Կառուցողական  հանդիպում ենք ունեցել նախագահի հետ»․  Ի՞նչն է մտահոգել «Արցախի փրկություն» շարժմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 5-ին ընդունել է «Արցախի փրկություն» շարժման մի խումբ անդամների։  Քննարկվել են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներն ու Արցախի Հանրապետության վրա դրանց ազդեցությունը, ինչպես նաև երկրի ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգության ապահովման մեխանիզմներն ու  սոցիալ-տնտեսական խնդիրները։ Երկրի ղեկավարը լսել է շարժման անդամների մտահոգություններն ու երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված առաջարկները, պատասխանել նրանց հուզող հարցերին։

Ամիսներ առաջ ձևավորված «Արցախի փրկության» շարժումը  բաղկացած է մի քանի նախաձեռնություններից։ Դրա  մաս կազմող  «Հայրենիքի ձայն» ՀԿ ներկայացուցիչ Վալերի Խաչատրյանը  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց նախաձեռնության անդամները ևս ներկա են եղել հանդիպմանը․ «Կան մի շարք հարցեր, որոնք այս  պահին մեզ հուզում են և հենց այդ հարցերի  հետ կապված մեր նախաձեռնության անդամները մոտեցել են առաջին դեմքին՝ պատասխանները լսելու։ Հիմնական խնդիրը դա էր։ Նաև մեր կողմից ներկայացվել են որոշ առաջարկներ։ Մենք ընդհանուր առմամբ գոհ ենք հանդիպումից»,-ընդգծեց նա։

Խաչատրյանն ընդգծեց, որ մտահոգության հիմնական առարկան այս փուլում անվտանգությունն ու Արցախի կարգավիճակն են․ «Իսկ մնացածը ածանցյալ հարցեր են։ Կան սոցիալական արդարության խնդիրներ, գյուղատնտեսական հողերի նպատակային օգտագործման․․ բազամթիվ հարցեր կան պետականաշինության ու ժողովրդի անվտանգության հետ։ Մենք դա շատ կարևորում ենք»։

Մեր զրուցակիցը  կարևորեց փաստը, որ երկրի նախագահը հանդիպում է նաև արտախորհրդարանական նախաձեռնությունների հետ․ «Եթե այս խառը վիճակի հետ կապված մտահոգություն կա, ապա պետք է հանդիպել, քննարկել, լուծումներ գտել։ Այս իմաստով Արցախի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպումը միանգամայն բնական է»,-եզրափակեց Խաչատրյանը։

«Արցախի փրկության» շարժման ներկայացուցիչ Գագիկ Ավանեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախագահ Հարությունյանի հետ հանդիպումը կառուցողական որակեց։ Ավանեսյանը  մասնավորապես նշեց, որ իրենք բարձրացրել են այս պահին արցախահայերին հուզող մի շարք հարցեր․ «Կարևորել ենք ժողովրդի անվտանգության ապահովման հարցերը, որովհետև բնակչությունը շատանում է օրեցօր, պետք է ֆիզիկական անվտանգության երաշիքներ ստեղծվեն։ Բացի այդ՝ քննարկել ենք արցախյան հարցի բանակցային գործընթացը, թե ինչ է կատարվում քաղաքական ասպարեզում»։

Ավանեսյանն ընդգծեց՝ իրենք ունեին քննարկման ենթակա մոտ 10 կետանոց հարցեր, ստացել են բավարար պատասխաններ․ «Որոշ հարցերում կա հետագայում քննարկելու խնդիրներ, նաև պայմանավորվածություններ։ Նշեմ նաև, որ մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէր հարցերի այդքան մեծ ծավալ քննարկել, կհանդիպենք առաջիկայում ևս»։

Մեր զրուցակիցը փոխանցեց նաև, որ հանդիպման ընթացքում անդարարդաձ է եղել նաև  Հայաստանում գտնող Հադրութից ու Շուշիից տեղահանվածների աջակցության հարցը․ «Միգուցե Ղարաբաղի չափ աջակցություն չլինի, բայց պետք է անպայման լինի։ Կարող եմ նշել, որ կառուցողական հանդիպում էր։ Հարցեր կան, որոնցծշուրջ մենք տարբեր պլատֆորմների վրա էինք, բայց դա արդեն երկար քննարկման հարց է։ Ընդհանրապես անկեղծ զրույց ենք ունեցել, մեր բոլոր հարցերին  պատասխաններ են տրվել»,-եզրափակեց Ավանեսյանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում