Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Հայաստանն ու ԱՄՆ-ն ունեն համագործակցության ներուժ և դա ոչ ոքի կողմից չպետք  է խոչընդոտվի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

Տիկին Վարդանյան, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում ստորագրվել են  փաստաթղթեր՝ ուղղված Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և անկախությանը, ժողովրդավարության ամրապնդմանը, արդարադատության ոլորտում մեր համագործակցությանը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այցի հետ կապված, ի՞նչ կտա Հայաստանին այդ ոլորտներում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը։

-Որքան ես հասկացել եմ՝ հանդիպումները բավականին լավ են անցել։ Ես շատ կարևոր եմ համարում ստորագրված  փաստաթղթերը։ Էներգետիկ անվտանգությունը շատ կարևոր է բոլոր երկրների համար, Հայաստանն էլ այս իմաստով բացառություն չէ։  Արդարադատության, ժողովրդավարության ոլորտներում Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը ևս շատ կարևոր է այս փուլում  և բացի դրականից Հայաստանին ոչինչ չի տա։ Հայաստանն այդպիսով միայն առաջ կարող է շարժվել՝ զարգացնելով ժողովրդավարությունը։

Դեռ պետք է տեսնենք, թե ինչ քայլեր են հնարավոր առաջիկայում, բայց ես արդեն իսկ կարևոր եմ համարում ԱՄՆ գնալը, տարբեր հանդիպումներ հենց տեղում անցկացնելն ու ուշագրավ քննարկումներ ունենալը։

Ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության այս փուլում, հնարավո՞ր է Հայաստանի դիրքորոշումն ԱՄՆ-ում չընկալվի։

-ԱՄՆ-ն չի կարող Հայաստանի վիճակը հաշվի չառնել։Իհարկե այս պահին հարցականի տակ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, լուծումներ առայժմ չենք տեսնում։

Սակայն տեսանելի է, որ ԱՄՆ-ն կարող է խաղաղության պայմանագրի կնքմանը, նույնիսկ Պետքարտուղար Բլինքենը  ողջունեց Հայաստանի կառավարության «համարձակ քայլերն այդ ուղղությամբ»։

-Բնականաբար ԱՄՆ-ն ողջունում է  խաղաղությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի աշխատանքի շարունակությունը։ Բայց թե դա ինչպես պետք է տեղի ունենա՝ դեռևս հայտնի չէ։ Ինչպես գիտեք՝ Մինսկի խմբում երեք պետություն է ներկայացված և մենք նախկինում մշտապես ասում էինք, որ Ղարաբաղը մնում է  միակ հարցը, որի շուրջ Ամերիկան և Ռուսաստանը «լեզու են գտնում»։ Բայց հիմա  հստակ չէ՝ կկարողանա՞ն այդպես շարունակել նաև առաջիկայում։ Կարծում եմ՝ պետք է շարունակվի, պարզապես դեռ պարզ չէ, թե ինչ ձևով։

Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ինչքանո՞վ կարող է խանգարել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը։ Մենք տեսնում ենք, որ ամերիկահայ որոշ կազմակերպություններ՝ ելնելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակից դժգոհություն են հայտնում նաև արտգործնախարարի Վաշինգտոն կատարած այցից, նրա հանդիպումներից, խոչընդոտում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աշխատանքը։ Ձեր կազմակերպությունն այդ ամենի հետ կապված ի՞նչ վերաբերմունք ունի։

-Մեր կազմակերպություններն իհարկե այդ ամենը տեսնում է։ Լուրերն ու վիդեոները տարածված են, այդ ամենը տեսանելի է։ Կարծում եմ՝ ինչպես ԱՄՆ-ում դա լուրջ չեն ընդունում, այնպես էլ մենք։  ԱՄՆ-ում էլ սպասում են, որ այդ ամնեը կդադարեցվի։ Անկասկած է, որ ԱՄՆ-ն ու Հայաստանը համագործակցության մեծ ներուժ ունեն ու դա չպետք է խոչընդոտվի ոչ ոքի կողմից։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում