Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Գերլարված իրավիճակ․ Որ թիմն առավելություն ունի չեմպիոնական պայքարում

VBET Պրեմիեր լիգայի ավարտից 4 տուր առաջ մրցաշարային աղյուսակում իրավիճակը գերլարված կարելի է համարել։ 28-րդ տուրից հետո առաջին հորիզոնականում 67 միավորով Երևանի «Փյունիկն» է, որը երկու միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող «Արարատ-Արմենիային»։ Երեկ «Փյունիկը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Նոայի» նկատմամբ վաստակելով անչափ կարևոր երեք միավոր։ «Արարատ-Արմենիան» իր հերթին՝ մայիսի 3-ին 2։0 հաշվով առավելության էր հասել «Նորավանքի» նկատմամբ։ Ապրիլի 29-ին՝ առաջնության 30-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր «Փյունիկին»։ Վերջինս հաղթելու դեպքում լուրջ քայլ կկատարեր դեպի չեմպիոնություն, բայց․․․։ Գերլարված հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի։ Իր որակով և գրավչությամբ սա թերևս ընթացիկ մրցաշրջանի լավագույն մրցավեճն էր։

«Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում դեռևս պետք է անցկացնել 4-ական հանդիպումը։ «Փյունիկը» մրցելու է համապատասխանաբար «Վանի», «Ուրարտուի», «Արարատի» և «Ալաշկերտի» հետ։ «Արարատ-Արմենիան» վերջին 4 հանդիպումներում կխաղա «Նոայի», «Վանի», «Ուրարտուի» և «Արարատի» հետ։ Ում հնարավորություններն են ավելի մեծ նվաճելու Հայաստանի չենպիոնի կոչումը, որը հնարավորություն կտա մեր երկիրը ներկայացնել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Սկսենք նրանից, որ առաջնության առաջին հատվածի ավարտից հետո «Արարատ-Արմենիան» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը ութ միավորով գերազանցելով «Փյունիկին»։

Գարնանային հատվածում «Փյունիկը» Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ էական վերելք գրանցեց։ «Արարատ-Արմենիան» ունենալով չեմպիոն դառնալու իրական հնարավորությունը զգալի նահանջ ապրեց։ Կարծում ենք պարզ է, որ այս շրջանում «Փյունիկի» առաջընթացի դինամիկան շատ ավելի ցայտուն է։ Խոսենք նաև գործնական և տեսական հնարավորությունների մասին։ Այս պահին Մելիքյանի գլխավորած թիմը երկու միավորի առավելություն ունի։ Այսինքն առաջիկա 4 հանդիպումներում «Փյունիկը» կարող է մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի և կորցնել երկու միավոր։ Տեսականորեն, եթե «Փյունիկը» ոչ-ոքի խաղա, իսկ «Արարատ-Արմենիան» օգտվելով առիթից հաղթնակ տանի երկու թիմերը կունենան հավասար միավորներ։ Այս դեպքում սակայն առավելությունը կլինի «Փյունիկի» կողմը։ Մասնավորապես անձնական հանդիպումների հաշվարկում «Արարատ-Արմենիան» արդեն իսկ պարտված է։ Ընթացիկ առաջնությունում այս թիմերը միմյանց հետ 4 հանդիպում են անցկացրել, որոնցից 2-ն ավարտվել է «Փյունիկի» հաղթանակով, մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ մեկ խաղում էլ հաղթել է «Արարատ-Արմենիան»։ «Մեկ միավոր էինք վաստակել «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում և այդքան ուրախ չէինք: Փառք Աստծո այս անգամ հանդիպումը հաջող ստացվեց: «Նոայի» հետ միշտ դժվար խաղեր է լինում, առավել ևս հիմա, որ լավ մարզիչ ունեն: Ստեղծեցին մեզ համար լուրջ խնդիրներ: Խաղի սկզբում չէինք սպասում, որ այդ սխեմայով կպայքարեն: Մարզիչներով արձագանքեցինք, ճշգրտումներ արեցին ու փակեցինք բացերը: Նկատեցի, որ դրանից հետո նրանք վերադարձան մեր սպասած սխեմային ու այդ ժամանակ ավելի հեշտացավ: Դրան արդեն պատրաստ էինք: Դժվարացնում ենք ինքներս մեր խաղը, թողնում ենք մինչև վերջին րոպեն լարվածությունը: Պետք է օգտագործենք գոլային պահերը, այդ ժամանակ մի փոքր հեշտ կլինի: Ունենք չորս կարևոր խաղ:

Համարում եմ, որ մեր առաջիկա մրցակիցները մեզնից ուժեղ են ու պետք է այդ հոգեբանությամբ մոտենանք: Այդ ժամանակ կունենանք դրական արդյունք: Եթե թերագնահատենք կամ եթե հանգստանանք, կունենանք խնդիրներ: Հասկանում ենք այդ ամենը: Մենք ենք վերահսկում իրավիճակը: Լավ թիմ ունենք, լավ թիմային շախատանք տարան մեր տղաները: Մենակ չենք: Շնորահակալ եմ երկրպագուներին: Սպասում ենք, որ առաջիկա խաղերում շատ կօգնեն մեզ»,- երեկվա խաղից հետո ասել էր Եղիշե Մելիքյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում