Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնն այսօր մեկնել է Աստանա, որտեղ ներկայացնելու է այդ երկիրը Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի նիստին: Այս մասին հաղորդում է Haaretz թերթը: Իսրայելի բանակի գլխավոր շտաբի նախկին ներկայացուցիչը կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգությանը վերաբերող քննարկումներին, ինչպես նաև այն նստաշրջաններին, որոնք վերաբերում են էկոլոգիային, տնտեսությանը, կրթությանը և այլն: Իր ելույթներում Յաալոնը պատրաստվում է շեշտը դնել նաև հակասեմականության դեմ պայքարի անհրաժեշտության վրա: