Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսն ընդգրկում է երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի աշխատանք

Առաջին անգամ Հայաստանում միևնույն հարթակում ներկայացվում է համաշխարհային խոշոր ու կարևորագույն մշակութային ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները, այդ երևույթի ձևավորումն ու զարգացումը, յուրատիպ փոխակերպումները: «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը, որի բացումը կայացավ Հայաստանի ազգային պատկերասրահում մայիսի 5-ին, ընդգրկում է 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող այն նկարիչների աշխատանքները, որոնց արվեստում առանցքային կամ որոշիչ դեր է ունեցել իմպրեսիոնիզմը։

Երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք ընդգրկող հավաքածուն ամփոփում է անվանի այնպիսի արվեստագետների գլուխգործոցներ, ինչպիսիք են Գևորգ Բաշինջաղյանը, Եղիշե Թադևոսյանը, Վահրամ Գայֆեճյանը, Կարապետ (Շառլ) Ադամյանը, Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Երվանդ Քոչարը և ուրիշներ:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանի խոսքով՝ 2017 թվականին նմանատիպ ցուցահանդես՝ մի փոքր այլ ֆորմատով, կազմակերպել են Մոսկվայում՝ Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում։

«Այս անգամ մենք մի փոքր ընդլայնեցինք ցուցադրությունը՝ ընտրության հիմքում դնելով հայկական իմպրեսիոնիզմ երևույթի՝ դասական արվեստից ժառանգականության հատկանիշը»,- նշեց նա։

Ցուցադրությունը խորհրդանշորեն սկսվում է Գ. Բաշինջաղյանի «Ալազանի հովիտը. Սղնախի բերդ» ոչ մեծադիր կտավով՝ շեշտադրելով հայկական իմպրեսիոնիզմի ժառանգական կապը դասական արվեստի հետ, և ամփոփվում է այն հեղինակների կտավներով, որոնց արվեստում արդեն այս կամ այն չափով դրսևորվել են «պլեներային գունագրության» խնդիրներն ու իմպրեսիոնիզմի ստեղծագործական մեթոդները:

«Էքսպոզիցիան բաղկացած է երկու հիմնական ցուցադրատարածքներից։ Առաջին ցուցադրատարածքը ընդգրկում է այն հեղինակներին, որոնց արվեստի վրա որոշակիորեն ազդեցություն է ունեցել իմպրեսիոնիզմը»,- նշեց տնօրենը։

Էքսպոզիցիայի երկրորդ բաժինն ամբողջանում է իմպրեսիոնիզմի հիմնական միտումներն ու ոճաձևաբանական սկզբունքներն առավել ցայտուն ու բազմակողմանիորեն յուրացրած արվեստագետների աշխատանքներով: Ցուցահանդեսի առանցքն են կազմում Ե. Թադևոսյանի, Վ. Գայֆեճյանի, Ս. Առաքելյանի անզուգական ստեղծագործությունները։

Ցուցահանդեսի մեկնարկի հետ նաև վերաբացվեց անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը՝ արդիականացված էքսպոզիցիայով, ինչպես նաև թանգարանի վերանորոգված խանութն ու նախասրահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում