«Նա, ամենայն հավանականությամբ, չի ցանկանում ՆԱՏՕ-ի հետ գլոբալ առճակատում… Արեք ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա». հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ «Associated Press» գործակալությանը տված հարցազրույցում:
Նա նաև հայտարարել է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին. «Արդյո՞ք Ռուսաստանը ի վիճակի է դա անել, պետք է հարցնել Ռուսաստանի ղեկավարությանը», – ասել է Լուկաշենկոն. «Միջուկային զենքի օգտագործումն անընդունելի է. դա կարող է ոչնչացնել մեր ողջ մոլորակը»: