Ֆրանսիայի իշխանությունները, պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում, գրավել են Սեն-Տրոպեում գտնվող վիլլան, որը, ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, պատկանում է ռուս գործարար Միխայիլ Ֆրիդմանին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Nice-matin թերթը։
Պարբերականի տվյալներով՝ 2019 թվականին վիլլայի արժեքը գնահատվել է 14 միլիարդ եվրո։ Պարբերականի տեղեկություններով՝ այս վիլլան նույնպես տրվել է վարձով, որում 4 օրվա կեցության արժեքը կարող էր արժենալ 18․000 եվրո։