Երեկ ԱԺ-ում սադրանքների փորձ եղավ, բայց ընդդիմությունը չհաջողեց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը: «Երեկվա սադրանքը խոսում է ընդդիմության քաղաքական սնանկության մասին:Այս խումբը փնտրում է ցանկացած առիթ իշխանության ռացիոնալ քայլերին խանգարելու համար»,-նկատեց Ղևոնդյանը: Ըստ քաղաքագետի՝ վարչապետը կարողացավ այս մինիմենամարտում հաղթանակ տանել, իշխանության վարկանիշը աճեց․ «Ընդդիմությունը վարչապետի բացահայտումից փախնելով՝ հարվածեց ինքն իրեն»