Wednesday, 22 05 2024
Շարժման լոզունգները համընկնում են ադրբեջանական և ռուսական նարատիվների հետ
15:45
Նորվեգիան Պաղեստինը ճանաչում է որպես պետություն
Մեր սերունդներին չենք ժառանգի այնպիսի քաղաքականության արդյունք, որը կտանի պատերազմի
Խաղաղության կորպուսի ծրագրի շրջանակում երկու երկրների միջև ամուր կապեր են ձևավորվել․ ԱՄՆ դեսպան
ՀՀ նախագահը աջակցություն է հայտնել ԱՄՆ խաղաղության կորպուսի ծրագրին. արդեն ունենք 37 կամավոր
15:30
Վիետնամի նոր նախագահ է դարձել Թո Լամը
Եթե քննարկումներին չմասնակցեք ու բան չանեք, ստեղ ի՞նչ գործ ունեք, մենք մեր գործն էլ կանենք՝ ձերն էլ
15:15
Այովայում հզոր պտտահողմը մի քանի զոհի և ավերածությունների պատճառ է դարձել
ԶՊՄԿ-ի աջակցությունն ուղղված է կոնկրետ ծրագրի իրականացմանը. պարզաբանում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վարորդներն անհիմն դուրս են եկել երթուղիներից. քաղաքապետարանը քայլը գնահատել է սաբոտաժ
Երեւանի նշանակալի ազդակը Թեհրանին
Հայտնի են Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցները
Նախագծային ուսուցում. նոր մեդիայից մինչև Թումանյանի հեքիաթներ և մաթեմատիկա
Սպիտակցի Հայկոյի որդին նպատակադրվել է մի խումբ անձանց հետ գրավել կառավարության, ԱԺ-ի և ոստիկանության շենքերը
Վարչապետը հույս է հայտնել, որ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը կշարունակվեն
Գազայի վերաբնակեցումը երբեք նպատակ չի եղել. Նեթանյահու
Հարցազրույց Արամ Զ․ Սսարգսյանի հետ
14:15
Մոլդովան ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության մասին պայմանագիր է ստորագրել
Խամենեին շնորհակալություն է հայտնել Փաշինյանին այս դժվարին ժամանակահատվածում այցելելու համար
Հանդիպում ունեցա Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ. Փաշինյան
Սպիտակցի Հայկոյի որդին ձերբակալվել է իշխանությունը զավթելու մեղադրանքով
ՀՀ ՊԵԿ-ը կանխել է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքեր
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դավիթ Խաչատուրյանը ՍԴ դատավոր է ընտրվել 70 կողմ ձայներով
Լիահույս եմ, որ կհաջողենք. Ալեն Սիմոնյանը՝ տարածաշրջանում հեռահաղորդակցությունների գործարկման մասին
Գերիների ազատումը նախապայման է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ- ում գտնվող բնակելի տարածքը, Երևանում գտնվող անշարժ գույքը և դրամական միջոցներ
Լյուքսեմբուրգի դիրքորոշումը շատ հստակ է Հայաստանին վերաբերող հարցերում

Կարևոր արձանագրումներ՝ Պապիկյանի թբիլիսյան այցից․ ի՞նչ պոտենցիալ կա Հայաստան-Վրաստան ռազմական գործակցության բնագավառում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում  հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Պապիկյանը Ղարիբաշվիլիին է ներկայացրել Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը, կարևորել այդ գործընթացներում Վրաստանի դերակատարությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրած ջանքերի համար, ինչի շնորհիվ, մասնավորապես, անցյալ տարվա հունիսի 12-ին Հայաստան էր վերադարձել 15 հայ ռազմագերի:

Սուրեն Պապիկյանն ավելի վաղ հանդիպել է նաև վրացի գործընկերոջ հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները ռազմակրթության, փորձի փոխանակման, բարեվարքության և մարդու իրավունքների, սոցիալական ապահովման և այլ ուղղություններով:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2022 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ ՀՀ Պաշտպանության նախարարի կատարած այցն արդեն ավանդական դարձած ֆորմատի շարունակությունն է, երբ նախարարները միմյանց երկրներ են այցելում ու այդ ընթացքում ստորագրվում է տարվա համագործակցության պլանը․ «Այդ այցերի ընթացքում ռազմական բժշկության, կրթության, այլ հարցերի բարեփոխումների մասով  համատեղ աշխատանքներ իրականացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվում։ Տարվա ընթացքում այս հարցերի շուրջ տարբեր միջոցառումներ են անցկացվում և ես չէի ասի, թե սա  նորություն է։ Միգուցե եղածն էլ ավելի ընդլայնելու, նաև համատեղ զորավարժությունների գաղափար առաջ քաշվեց, բայց այսօր նախկին եղած օրակարգը դեռևս մնում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ ուժային բլոկի ներկայացուցիչների  այցի ընթացքում կարևոր էլեմենտ է կազմում տարածաշրջանում տեղի ունեցող  գործընթացները․ «Այս կոնտեքստում Երևանի  կողմից Թբլիսիին ներկայացվել են մեր մոտեցումներն Ադրբեջանի ապակառուցողական քայլերի, օկուպացիայի, տարածաշրջանում խաղաղության ու կայունության հետ կապված մոտեցումը ու դրան Ադրբեջանի ոչ ադեկվատ պատասխանը։ Ոչ պակաս կարևոր էլեմենտ էր այն, որ վրացական կողմը հերթական անգամ շեշտեց իրենց կողմից արված առաջարկը՝ խաղաղ հարևանության նախագծի հետ կապված, որը Թբիլիսին առաջարկում է  Երևանին ու Բաքվին այն հարցերի քննարկման համար, որոնք ուրիշ ֆորմատներում տեղ չեն գտել։  Պարզապես պետք է ձևավորվի այն օրակարգը, որը կարելի է Թբիլիսիի առաջ քաշած հարթակում քննարկել։ Չի նախատեսվելու Արցախի հարցի քնարկում, քանի որ Թբիլիսին ի սկզբանե հայտարարել էր, որ  այն հարցերը, որոնք գործող այլ ֆորմատներում արդեն քննարկվում են, իրենք ցանկություն չունեն այդ նույն բաները տրաժավորել իրենց մոտ»։

Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանն ու Վրաստանը անվտանգության տարբեր բլոկներ են նախընտրում, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է է, իսկ Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ, արդյոք խոչընդոտ չի լինի անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցության համար, Մելիքյանը պատասխանեց․ « Համագործակցությունն իրատեսական է, քանի որ մենք այսօր չենք խոսում տարբեր անվտանգային բլոկների մասնակցության կամ ուղղվածությունների մասով։Այսօր անվտանգային լուրջ մարտահրավերներ կան մեր տարածաշրջանում և էլ ավելի է բարդացնում իրավիճակը Ուկրաինայի ճգնաժամը։  Ուստի Հայաստանն ու Վրաստանը կարիք ունեն  նաև անվտանգային հարցերի շուրջ  համագործակցության»։

Փորձագետը չի կարծում, թե Ռուսաստանը որևէ  ձևով դրան դեմ լինի․ «Մենք պետք է փաստը ֆիքսենք․ եթե Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան արդեն կայացած ֆորմատ ունեն ենթակառուցվածքների մասով, ոչ պակաս կարևոր է  այդպիսի ինչ-որ ֆորմատ՝ գուցե մի քիչ ավելի լայն կամ նեղ Վրաստանի ու Հայաստանի միջև։ Մենք ունենք Վրաստանով անցնող գազատար, որը կարևոր է  մեզ համար, երկաթգիծ։ Նաև պատրաստվում ենք տարբեր ծրագրեր իրականացնել և եթե երկու երկրներն իրենց տեսնում են «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի մաս, այստեղ կարևոր է դառնում նաև անվտանգային բաղադրիչը։ Այդպիսի հարցերի շուրջ կարող  է խորացված ռազմական համագործակցություն լինել։ Դրա կարիքը կա։ Մենք առաջին պատերազմի ժամանակ, 90-ականներին տեսել ենք, որ գազամատակարարումը Հայաստան ինչ-ինչ պատճառներով խափանվել է։ Ապագայում  այդ գազատարը ևս կարող է այլ երկրների հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում լինել։ Հակաահաբեկչության ոլորտում համագործալցությունը ևս իրատեսական է։ Այսինքն՝ այն հարցերը, որոնք տեղավորվում են կարմիր գծերի մեջ և խնդիր չեն ստեղծում ո՛չ Թբիլիսիի, ոչ Երևանի համար՝ կարելի է  մտածել ու այդ ուղղությամբ աշխատանք ծավալել»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում