Goal.com կայքը «Բարսելոնա»-ի արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին ճանաչել է 2010/11 մրցաշրջանի լավագույն խաղացող։ Ընդհանուր առմամբ, կայքը պատրաստել է մրցաշրջանի 50 լավագույն ֆուտբոլիստների ցանկը, որում ընդգրկվել է «Բարսելոնա»-ի 11 ներկայացուցիչ։
Այդ ցանկը գլխավորում են Մեսսին, Ռոնալդուն, Չավին և Ինիեստան։ Մեսսիից, Չավիից և Ինիեստայից բացի, 50 լավագույն ֆուտբոլիստների թվում ընդգրկվել են Ալեքսիս Սանչեսը (7-րդ տեղ), Պիկեն (13-րդ տեղ), Ալվեշը (20-րդ տեղ), Վիլյան (22-րդ տեղ), Պույոլը (37-րդ տեղ), Սեսկը (45-րդ տեղ) ու Վալդեսը (46-րդ տեղ)։









































