Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը կարծում է, որ Հայաստանի դիվանագիտությունը պետք է ակտիվ աշխատի Արևմուտքի հետ. «Արևմուտքի ուղղությունը գնում է Վրաստանով. Հայաստանի ակտիվության ինդիկատորը դա է: Հայկական կողմի համար հնարավորություններ են ստեղծվել, պետք է դուրս գալ պարտված վիճակից»: Անդրադառնալով ներքաղաքական լարվածությանը, Արզումանյանը նկատեց` Երևանի փողոցներում քաղաքականություն չկա, իշխանությանը ձգտելու ջանք է: Փորձագետը վստահ է` Կրեմլը այսօր չի կարող Հայաստանի վրա ազդել: