Արևմտյան Բալկանների երկրները հեռանկարում հնարավորություն ունեն դառնալ Եվրամիության անդամ: Այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Ցանկանում եմ ներդրում ունենալ, որպեսզի տարածաշրջանի երկրները, որոնք ԵՄ անդամ չեն, հնարավորություն ունենան կարճ ժամանակում հասնել դրան»,- ասել է նա՝ ընդգծելով, որ դա իրատեսական հեռանկար է: