Միացյալ Նահանգները Ղազախստանին է տրամադրել անօդաչու թռչող սարքեր, որոնք կօգնեն ղազախական սահմանապահ ծառայություններին մոնիթորինգ իրականացնելու երկրի սահմաններին: Այս մասին հայտնում է Ղազախստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, Ղազախստանին են տրամադրվելու AeroVironment ընկերության Raven անօդաչու թռչող սարքերը:
Տրամադրված սարքերի թվաքանակը չի հստակեցվում: