Friday, 19 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ

Ի տարբերություն 2018-ի՝ հիմա այնպես են դիմադրում ոստիկանների բերման ենթարկելու գործողություններին, որ մտածել են տալիս, թե իրենց իսկապես տանում են գնդակահարության․ Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այս ցույցերի եւ 2018-ի ցույցերի տարբերություններից մի երկուսը նշեմ, հետո կշարունակեմ:

1. 2018-ին բողոքի միջոցառումները իսկապես ապակենտրոն էին, Նիկոլը չէր կազմակերպում ու կառավարում շարժման թեւերը, ակցիաները եւ այլ միջոցառումները: Ամենաշատը կառավարում իր թիմի շարժը, եւ խորհրդակցում ու մտքերի փոխանակում էր անում պարբերաբար, այն էլ փոքրաթիվ նախաձեռնողների հետ: Հրապարակային կոչեր անելը կենտրոնացված կառավարում չէ: Այս ցույցերը հստակ կենտրոնացված կառավարում ունեն եւ կազմակերպված են հիերարխիկ սխեմայով, կազմակերպիչներն էլ չեն թաքցնում, որ այդպես է:

2. 2018-ին ցուցարարները հիմնականում չէին վախենում բռնվելուց, ոստիկաններից, չէին փախնում ու թաքնվում, բացառությամբ այն մի քանի դեպքերի, երբ ոստիկաններին ապակողմոնորոշելու կամ հոգեհան անելու համար էին այդպես վարվում: Սակայն դժվարանում եմ հիշել այնպիսի փախուստներ, որ հիշեցնեին մորթելու տարվող, լեղաճաք ու աղեկտուր ճիչերով զոհերի մազապուրծ լինելուն: Հիմա այնպես են դիմադրում ոստիկանների բերման ենթարկելու գործողություններին, որ մտածել են տալիս, թե իրենց իսկապես տանում են գնդակահարության: Չի բացառվում, որ բռնվելիս դիմադրությունը դիտավորություն ունի բախումներ կամ արյունահեղություն հրահրելու:

2018-ի եւ 2022 թթ. ցուցարարների խմբերի փորձով է պայմանավորված այս տարբերությունը, 2018-ի ցուցարարների մեծ մասը 2008-ի ծեծ կերած ու մեկ տասնամյակից ավելի ժամանակ, նույնիսկ 1996-ից քաղաքական եւ քաղաքացիական ցույցերում հալածվելու, ոստիկանատներում լինելու, դատվելու եւ նստելու փորձ ունեին: Այսօրվա ցուցարարների մեծ մասը եւ հատկապես նախկին պաշտոնյաները քաղցր կյանքից զրկվել է 2018-ին ու նման փորձառություն չունի, շատ հնարավոր է, որ ուղղակի լեղաճաք է լինում ձերբակալվելիս:

Շարունակելի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում