Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը կարծում է, որ ընդդիմության շուրջ կոնսոլիդացիան չի ստացվում մի քանի պատճառներով. «Ընդդիմությունը փողոց դուրս գալու համար օգտագործում է ցանկացած պատրվակ: Ինչ են ուզում՝ Փաշինյանին հեռացնեն, ձեռի հետ էլ Հայաստանն ու Արցախը կորցնե՞նք»:
«Սիրուշոյի երկրպագուներով Արցախ եք փրկո՞ւմ, Էսքան անլո՞ւրջ»-նկատեց Անտինյանը: Քաղաքագետը վստահ է` եթե մարդը Փաշինյանից հիասթափվել է, Քոչարյանի կողքը չի կանգնի. «Որ պահին Քոչարյանը գնա, կասեն շնորհակալություն Փաշինյան, քեզ էլ չենք ուզում»: