Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Ինչ է ուզում Թուրքիան Հայաստանից ու Վրաստանից

Վիեննայում մայիսի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը: Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումից հետո տարածել են գործնականում նույն հայտարարությունը, ինչ նախորդ երկուսի պարագայում՝ կա համաձայնություն շարունակել գործընթացի դրական մթնոլորտը, և աշխատել առանց նախապայմանների կարգավորման ուղղությամբ: Հասկանալի է, որ արարողակարգային այդ հաղորդագրության ներքո առկա են բարդ և բազմաշերտ քննարկումներ, որոնց մասին բարձրաձայնումների բացակայությունը վկայում է այդ հարցերի բարդության, կողմերի դիրքորոշումների տարբերության, հնարավոր է նաև երրորդ կողմերի տեսանկյունից առկա որոշակի նուրբ շերտերի մասին: Իսկ այդ ամենի վկայություն էր թերևս հայ-թուրքական երրորդ հանդիպումից առաջ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարությունը հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման կամ այսպես ասած ճշգրտման խնդրի մասին: Երևանը դրան արձագանքեց, որ չկա այդպիսի հարց: Դա արեց ԱԳՆ խոսնակը:

Միևնույն ժամանակ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աղաջանյանը հայտարարեց, որ հատուկ բանագնացների հանդիպման ժամանակ (հնարավոր է երկրորդի,  որովհետև Աղաջանյանը խոսել էր երրորդ հանդիպումից առաջ) թուրքական կողմը ակնարկել է այդ մասին, սակայն ստացել հայկական կողմի միարժեք մերժումը: Աղաջանյանը նշել է, որ հայկական կողմը հստակ արձագանքել է՝ սահմանը ճշգրտվել է ԽՍՀՄ ժամանակ և նոր քարտեզը նպատակահարմար չէ: «Ինչու է Թուրքիան բարձրացնում այդ հարցը՝ կարելի է կռահել», հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Այդուհանդերձ, կռահել մի կողմից իհարկե կարելի է, մյուս կողմից սակայն Թուրքիան այդ հարցով կարող է հետապնդել մի քանի նպատակ:

Մասնավորապես, նպատակը կարող է լինել հարցը «սադրելը», հայկական կողմից մերժում ստանալը և այդով արդեն սահմանների փոխադարձ ճանաչման հարցը օրակարգ բերելը, այդպիսով գործնականում լուծելով իր համար զգայուն հարցերից մեկը՝ հայ-թուրքական սահմանի փոխադարձ հստակ ճանաչում: Խնդիրն այստեղ այն չէ, որ Թուրքիան «վախենում» է Հայաստանի տարածքային պահանջներից: Թուրքիայի համար մտահոգության առարկան այն է, որ այդ առնչությամբ «բացերը» կարող են իր դեմ խաղաքարտ դառնալ երրորդ երկրների՝ ուժային կենտրոնների համար: Մյուս կողմից,չի բացառվում, որ բարձրացնելով այդ հարցը, Թուրքիան որոշակիորեն փորձում է ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա: Պետք է համաձայնել, որ հայ-թուրքական սահմանը Ռուսաստանի համար մեղմ ասած «օտար հարց» չէ, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Առավել ևս, որ այդ սահմանը գծվել է հենց ռուս-թուրքական պայմանագրերով՝ Մոսկվա, Կարս: Հետևաբար, այստեղ կարող է նշմարվել Անկարայի առավել բարդ ու բազմաշերտ խաղի փորձ: Ընդ որում խաղ, որը իր առնչությունն է ունենալու նաև թուրք-վրացական սահմաններին՝ Բաթումիի զգայուն հարցով: Այդ հանգամանքն ի դեպ ուշադրության է արժանի նաև վերջին օրերին հայ-վրացական ինտենսիվ շփումների համատեքստում, կամ այդ շփումներն են ուշադրության արժանի նաև Թուրքիայի «շոշափած» հարցի համատեքստում: Այդ խնդիրը ևս մի էական գործոն է, որ ձևավորում է հայ-վրացական ընդհանուր շահ և այդ շահի սպասարկման ուղղությամբ դիվանագիտա-քաղաքական համադրված աշխատանքի անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում