Դոլարի կուրսի նվազումը հղի է վտանգավոր երևույթներով, ապախրախուսում է արտահանումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց տնտեսագետ ,Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը:
Բարխուդարյանի կարծիքով, եթե ԿԲ-ն լրացուցիչ դոլար գնի, կարող է կուրսը բարձրացնել. «Այս սղաճը ներմուծվում է դրսից. ԿԲ-ի այս քաղաքականությունը հղի է արտահանման կրճատումով»:
Ըստ տնետսագետի` ԱԺ-կառավարություն-ԿԲ համատեղ աշխատանք է պետք, որպեսզի կանխվի արտահանման անկումը. «Բիզնեսի համար կարևորը կանխատեսելիությունն է, վայրիվերումները խփում են բիզնեսին»:
Բարխուդարյանը տնտեսության համար նոր հնարավորություն է համարում նաև Հայաստանի դիվանագիտական ակտիվությունը. «Դիվանագիտական ակտիվությունը դրվատելի է և շատ դռներ է բացում»: