ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի խոսքով` Հայաստանը առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության, այդ թվում մամուլի ազատության ցուցանիշներով. «Վերջին օրերի արձանագրումները ցույց են տալիս, որ մամուլի նկատմամբ բռնություններ են եղել: Մեզ մոտ ինչպես հանրային խոսույթն է բևեռացված, այնպես էլ մամուլը: Մենք պետք է կանխենք անհանդուրժողականության, բևեռացման այս խոսույթի խորացումը:Լրատվական համայնքում պետք է բարձր նշաձող սահմանվի»:
Պաշտպանը կարծում է, որ որպես հասարակություն ցանկություն ունենք ինքնակաղապարվելու ու չտեսնելու մեր շուրջ կատարվողը:
Անդրադառնալով ընդդիմության անհնազանդության ակցիաներին ու ոստիկանության գործողություններին, պաշտպանը խախտումները բաժանեց մի քանի խմբերի. «Ունեցել ենք դեպքեր, որ ոստիկանության բաժիններում անձին ավելի երկար են պահել: Ցուցարարների նկատմամբ արձանագրվել են նաև բռնության դեպքեր: Ոստիկանության գործելակերպում արձանագրվեց դատապարտելի վարքագիծ` անհամաչափ ուժի գործադրում: Ոստիկանների նկատմամբ ևս եղել են սադրիչ դեպքեր, որը լավ տեղ չի տանում: Ոստիկանների նկատմամբ ոտնձգությունների ուսումնասիրությունը ևս մեր տիրույթում է»: