«Ֆինլանդիան և Շվեդիան կարող են հույս դնել Գերմանիայի աջակցության վրա, եթե որոշեն դառնալ ՆԱՏՕ-ի մաս»,- երեքշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ այդ երկրների վարչապետների հետ համատեղ ասուլիսին։
Նրա խոսքով՝ Գերմանիան ուշադիր հետևում է դաշինքին հնարավոր անդամակցության քննարկմանը։ «Եթե այս երկու երկրները որոշեն, որ ցանկանում են լինել ՆԱՏՕ-ի մաս, կարող են հույս դնել մեր աջակցության վրա»,- ասել է Շոլցը։ Միաժամանակ, կանցլերը նշել է, որ դաշինքին անդամակցելու որոշումը պետք է կայացնեն միայն այս երկու երկրների քաղաքացիները։
Շոլցը նաև հավելել է, որ Գերմանիան Ֆինլանդիային և Շվեդիային համարում է գործընկերներ՝ անկախ նրանից՝ նրանք ՆԱՏՕ-ի անդամ են, թե՝ ոչ։