Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին փոխանցեց ղեկը, բայց ոչ կապիտալը

Խորհրդարանական ընդդիմության «արտախորհրդարանական» պայքարի շարժման մեկնարկից համացանցում պտտվում է Իշխան Սաղաթելյանի ելույթի մի՝ արդեն բավականին հայտնի հատված, որտեղ նա խոսում է «թալանը վերադարձնելու» 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի տված խոստումը նրան հեռացնելուց հետո կատարելու մասին: Իշխան Սաղաթելյանը ասում է, որ հեռացնելով նրան և գալով իշխանության, իրենք կկատարեն 2018-ի անկատար խոստումները, այդ թվում «թալանի վերադարձը»: Սա դարձել է կատակի թեմա, հաշվի առնելով այն, որ 2018-ին խոսվում էր այն ժամանակի «թալանը վերադարձնելու» մասին, երբ իշխանություն էր հենց այն ուժը, որ ներկայումս առաջնորդում է Իշխան Սաղաթելյանին:

Բնականաբար, երբ նախկին իշխանություն-ներկայիս ընդդիմությունը խոսում է «թալանի վերադարձի» խոստում կատարելու մասին, դա առաջացնում է ծիծաղ, որովհետև հանրությունը «թալանի» համար մեղադրում է հենց նախկին իշխանությանը՝ դրա առաջնորդների գլխավորությամբ, որոնք կառուցել էին բիզնեսի հետ սերտաճած կոռուպցիոն իշխանական բուրգ, և որոնք այժմ առաջնորդում են խորհրդարանական ընդդիմությունը: Գործնականում սակայն, Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը ամենևին «լեզվի սայթքում» կամ անուշադրություն չէ, և իր տողատակում բոլորովին էլ ծիծաղի առարկա չէ: Սաղաթելյանի շուրթերով «բարբառում» է այն ներքին ռազմավարական խնդիրը, որ իշխանության հետ ունեցած իր խնդրից բացի, ընդդիմությունն ունի արդեն ինքն իր թևերի կամ բևեռների միջև:

Այդ համատեքստում, Իշխան Սաղաթելյանի ելույթի տողատակում ներընդդիմադիր բարդ հարաբերություններն են, որոնք նույնքան բարդ էին հենց այն ժամանակ, երբ ներկայումս խորհրդարանական ընդդիմություն ուժերը՝ թե Հայաստան դաշինքը իր տարբեր սեգմենտներով, թե «Պատիվ ունեմ» դաշինքը՝ իր տարբեր սեգմենտներով, Հայաստանում զբաղեցնում կամ կազմում էին կառավարող համակարգը: Այդ բարդությունների «անկյունաքարերից» մեկը հենց ֆինանսատնտեսական խնդիրներն էին, որ «փոխանցվեցին» 2007-08 թվականներին՝ երբ Ռոբերտ Քոչարյանը ստիպված էր փոխանցել իշխանության ղեկը Սերժ Սարգսյանին: Ասում եմ ստիպված էր, որովհետև կան մի շարք էական նշաններ, որոնք խոսում են իշխանության ղեկի հարցում Ռոբերտ Քոչարյանի բոլորովին այլ ծրագրերի մասին, ինչի վերաբերյալ խոսել եմ բազմիցս: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը դիտարկում էր 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը նորաստեղծ և մեծ ժողովրդականություն վայելող ԲՀԿ միջոցով հեռացնել կառավարող մեծամասնության դիրքից ՀՀԿ-ն, փոխել կառավարող համակարգի ներսում ուժերի բալանսը և նոր բալանսի հիմքով էլ նախագահի թեկնածու առաջադրել արտգործնախարար Վարդան Օսկանյանին: Ընդ որում, արժե նկատել, որ այդ տարբերակը կարող էր հանրային իմաստով լինել միանգամայն անցողիկ, հաշվի առնելով այն, որ Վարդան Օսկանյանը՝ ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի նախագահության երկու ժամկետի ընթացքում թերևս ամենանվազ խոցելի, գրեթե չվարկաբեկված , այսպես ասած դեմոկրատական իմիջով, արևմտյան քաղաքակրթական նկարագրով ֆիգուր էր, որը կարող էր ընտրվել եթե ոչ բացարձակապես «մաքուր» քվեարկությամբ, ապա առնվազն՝ էապես անաղմուկ ճանապարհով:

Հաջորդիվ, արդեն, Ռոբերտ Քոչարյանը կարող էր դիտարկել կամ վարչապետի պաշտոնի միջոցով մնալու, կամ որոշակի դադարից հետո վերստին վերադառնալու, կամ էլ պարզապես իշխանությունը «հեռավար» կառավարելու տարբերակներ: Սակայն, չստացվեց գլխավորը՝ ՀՀԿ-ն հեռացնելը, այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանին չեզոքացնելը: Եվ չստացվեց թերևս ամենից առաջ մի գործոնի՝ Ռուսաստանի պատճառով, որի մոտեցումները այդ փուլում բոլորովին չէին համընկնում Ռոբերտ Քոչարյանի ծրագրերին: Իսկ Ռուսաստանի ազդեցության մասին խոսելը թերևս ավելորդ է:
Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանը փոխանցեց իշխանության ղեկը ոչ այն սցենարով, ինչպես կուզեր: Ղեկը փոխանցվեց, իսկ ահա ֆինանսատնտեսական «ստատուս-քվոն» բնականաբար ենթակա էր արդեն այլ տրամաբանության: Փոխանցվեց իշխանության ղեկը, բայց ոչ այն կապիտալ հենքը, որ ապահովելու էր իշխանության կայուն ընթացքը: Ու խորացավ այն ճգնաժամը, որ արդեն բավականին դինամիկ ռեժիմում հասունանում էր 2005-06-ից սկսած: Այդ ճգնաժամը շարունակվում է առ այսօր, որովհետև խոսքը խորքային երևույթների և ճյուղավորումների մասին է, ընդհուպ թերևս Հայաստանի թե աշխարհագրական, թե տնտեսա-քաղաքական, հնարավոր է անգամ ռազմա-քաղաքական սահմաններից դուրս: Իշխան Սաղաթելյանի ելույթը գործնականում արտահայտում է հենց այդ երևույթը, որով պայմանավորված է նաև Սերժ Սարգսյանի բավականին «զուսպ», միաժամանակ «համառ» , և հնարավոր է Ռոբերտ Քոչարյանին նյարդայնացնող մասնակցությունը ընդդիմադիր գործընթացներին:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում