Վիեննայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հանդիպման մասին, սակայն, այլ մանրամասններ չեն հաղորդվում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
Թուրքագետի խոսքով` Թուրքիան շահագրգռված չէ, որ հայ-թուրքական գործընթացում այս փուլում որոշակի արդյունք լինի:
Սաֆրաստյանի կանխատեսմամբ` հայ-թուրքական գործընթացի չորրորդ ռաունդում Թուրքիան կիրառելու է «գիտական» մեթոդներ. «Թուրքիան փորձում է ցույց տալ ԱՄՆ-ին` տեսեք պատրաստ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման: Թուրքիան գոհ չէ այն սահմանազատումից, որ տեղի է ունեցել Խորհրդային Միության ու Թուրքիայի միջև, որը վերաբերում է նաև ՀՀ-ին: Թուրքիան փորձում է սահմանների խնդիրը դարձնել բանակցությունների օրակարգ և ճնշել Հայաստանին»: