Օրակարգի բացակայություն, իշխանատենչություն. կեղծ թեզի շուրջ է կառուցված ամբողջ հռետորաբանությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես բնորոշեց ընդդիմության քայլերը ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Պատգամավորը նշում է, որ «Արցախը հանձնող իշխանությունը» 300 միլիարդ չէր տրամադրի Արցախին: Զեյնալյանի խոսքով` ընդդիմությունը փորձում է իշխանության հասնել ամեն գնով, հայտարարությունները զավեշտալի են. «Թույլ չենք տա կասկածի տակ դնել Հայաստանում ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը»: