Զանգվածների կառավարումը մի ամբողջ գիտություն է, որն ուսումնասիրվում է ակտիվ, առնվազն վերջին 100 տարվա ընթացքում։ Կան բազմաթիվ աշխատություններ, թե ինչպես են աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր երկրներում անհատները կամ խմբերը կարճ ժամանակում օրակարգեր ձևավորում, ապա օգտվելով քաղաքական բազմապիսի տեխնոլոգիաներից, հոգեբանական ու հանրային կառավարման մեթոդներից կազմակերպում հեղափոխություններ, հեղաշրջումներ, իշխանազավթումներ ու իշխանափոխություններ։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ՀՊՄ Հոգեբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանի հետ։