Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ մայիսի 2-ին գումարել է նիստ:
Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Մայիսի 3-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց:
Լրացումներ են կատարվել ԱԺ խորհրդի 2021թ. հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ, ըստ որոնց` հաստատվել են նորաստեղծ Հայաստան-Չեռնոգորիա եւ Հայաստան-Կատար բարեկամական խմբերի կազմերը:
Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբը կղեկավարի «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, իսկ Հայաստան-Կատար բարեկամական խումբը` «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: