Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Մեծ հերթեր են. Մարդիկ փորձում են հետ գալ ու Հայաստանի քաղաքացիություն ստանալ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ, Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը

Միգրացիոն ծառայությունից հայտնում են, որ Հայաստան է ժամանել 143 հազար ՌԴ քաղաքացի, հեռացել 138 հազարը: Արդյոք այս թվերը ցույց են տալիս, որ ՌԴ քաղաքացիների շարքում բնավ էլ չկա Հայաստանում հաստատվելու մեծ ցանկություն:

Այդ էթվերը ոչ մի դեպքում նման բան ցույց չեն տալիս, որովհետև այդ թվերը, եթե ուշադիր նայեք, ՌԴ քաղաքացիների շարքում մեկնողների թիվը հունվարին ավելի մեծ է, քան եկողների թիվը: Փետրվար-մարտին եկողների թիվն ավելի մեծ է, քան մեկնողների թիվը: Այստեղ պարզ մաթեմատիկական հաշվարկ պետք չի անել՝ 143 գազարից հանելով 138 հազար: Որովհետև այդ 143 հազարից պետք է նաև նայել, թե փետրվար-մարտին եկածներից փետրվար-մարտին քանիսն են գնացել: Հունվարին այստեղ գտնվում էին մեծ քանակությամբ ՌԴ քաղաքացիներ, արդ թվում ազգությամբ հայեր, որոնք եկել էին կամ հարազատներին այցի, կամ Ամանորը նշելու, կամ ուղղակի որպես տուրիստ և նրանք հունվարին սկսեցին վերադառնալ և մենք հունվարին ունեինք բացասական թիվ: Մեկնողների թիվը գերազանցում էր եկողների թվին: Իսկ արդեն փետրվար-մարտին, մասնավորապես, մարտին, մենք շատ թիվ ունենք եկողների: Այսինքն ասել, որ  գալիս են ու չեն հաստատվում, չենք կարող և ոչ մի դեպքում չենք ասի, որովհետև դա ճիշտ չէ:

Շատ էր խոսվում այն մասին, որ ՌԴ-ից Հայաստան կգան, այդ թվում IT ոլորտի մասնագետները, կհաստատվեն, ներդրումները կավելանան: Փաստորեն, դրանք ավելի շատ վերլուծությունների մակարդակում էին, իսկ իրականությունն այլ բան է ցույց տալիս:

Իսկ որտեղի՞ց գիտեք, որ իրականությունն այլ բան է ցույց տալիս: Կրկնում եմ, այդ թիվը ոչինչ չի կարող հուշել: Եթե դուք նայեք մարտ ամսին եկածների և գնացածների թիվը, դուք կհասկանաք, որ շատ մեծ թվով մարդիկ մնացել են: Դուք նայեք, թե որքան մարդ է անհատ ձեռնարկատեր գրանցվել, որքան մարդ է ՍՊԸ բացել ու դուք կհասկանաք, որ այդ թիվը բավականին մեծ է: Այն վիճակը, որ այսօր տիրում է ոչ միայն Երևանում, այլ ամբողջ հանրապետությունում, այդ թվում տների գների բարձրանալը, մարդկանց տեղավորվելը, եթե տեսնեք այն մեծ հերթերը, որ փորձում են առնվազն ազգությամբ հայերը կամ ազգությամբ հայերի ընտանիքի անդամ  ոչ հայերը ստանալ հայկական անձնագիր, դուք կհասկանաք, որ այո,  կա այդ տրամադրվածությունը: Ես չունեմ վերլուծություն, բայց առնվազն անզեն աչքով երևում է, որ կա այդպիսի տրամադրվածություն: Մեխանիկորեն թվերն իրարից հանել պետք չի, դա սխալ ուղղությամբ է տանում:

Իսկ հայերի շրջանում ի՞նչ միտում է նկատվում, որովհետև նախկինում, հատկապես կովիդից հետո, երբ սահմանները բացվեցին, շատերը մեկնեցին և արտագնա աշխատանքի, և հաստատվելու ՌԴ-ում: Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված պատկերը փոխվել է, արդյոք պատկերը փոխվել է նաև Հայաստանից մեկնածների մասով:

Ես ավելի քան վստահ եմ, որ փոխվել է, որովհետև առնվազն ինձնից խորհրդատվություն ստացողներից մի ստվար զանգված խորհրդատվության վերջում արդեն հայտնում են, որ իրենք չեն ուզում մեկնել, կփորձեն այստեղ գտնել ինչ-որ բան: Հաջորդը, ՌԴ միգրացիոն ծառայությունը մինչև այս պահը եռամսյակային թվեր չի հրապարակել: Դա կարող է երկու բան նշանակել. Կամ այդ թվերն, իսկապես, իրենց համար  հրապարակման ենթակա չեն, որովհետև կարող են իրենց համար շատը անցանկալի պատկեր ցույց տալ: Ես ենթադրում եմ, որ բավականին լուրջ հոսք կա Ռուսաստանից, դրա համար չեն ցանկանում այդ պատկերը հանրայնացնել: Մյուսը, որը ավելի քիչ հավանական է, բայց կարող է լինել, այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, ուղղակի շատ զբաղված են և  չեն անդրադառնում նման բաների: Բայց դա կարևոր ինֆորմացիա է և իրենք միշտ մինչև ապրիլի 10-ը ամփոփել են եռամսյակի տվյալները: Այսօր ապրիլի 29-ն է և ոչ մի  տվյալ ամփոփված չէ, հնարավոր չէ կայքերից տեսնել, թե այդ շարժն ինչպես է եղել, կամ որքան օտարերկրացի ունեն ըստ երկրների: Ընդհանուր թիվ ունեն հրապարակած, բայց այդ թվի մեջ տեսնել, թե օտարերկրացիները որ երկրներից են գնացել, հիմա հնարավոր չէ:

Իսկ Հայաստանի համար, երբ որ երկրորդ եռամսյակը ամփոփենք, մենք շատ ավելի հետաքրքիր թվեր կունենանք, որովհետև ամեն դեպքում, այդ ներհոսքը դեռևս շարունակվում է: Առաջին ալիքով, այո, եկան IT ոլորտի մասնագետները և մարդիկ, որոնք տնտեսական գործունեություն էին ծավալում եվրոպական երկրների հետ, նրանք խնդիր ունեին ապահովագրելու իրենց բիզնեսը և այն, որ իրենց գումարները կկարողանան ստանալ: Որովհետև բանկային փոխանցումները ՌԴ-ում բավականին դժվարացել են, ՎԻԶԱ համակարգն ընդհանրապես  չի գործում: Այսինքն այս առումներով ՌԴ-ից բավականին մեծ հոսք կա և դա միայն Հայաստանին չի վերաբերում: Շատ մեծ հոսքը կա նաև դեպի Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, այն բոլոր երկրները որոնք խնդիր չունեն եվրոպական երկրների հետ, սանկցիաների տակ չեն, բայց կարող են ընդունել ՌԴ քաղաքացիներին: Նրանք գնացին և փորձում են այդ երկրներից իրենց գործունեությունը ծավալել: Հայաստանն էլ բացառություն չէ այս շարքում: Այստեղ էլ եկան ՌԴ քաղաքացիները, հետաքրքիր բացահայտումներ արեցին իրենց համար: Բայց ես պետք է ասեմ, որ ամենամեծ հոսքը Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից է, շատ փոքր է մյուս քաղաքներից հոսքը: Չեմ կարող այս պահին ասել հարաբերակցությունը, բայց ամեն դեպքում, փոքրիկ վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնականում խոսքը այդ երկու քաղաքներից է:

Բանակից խուսափելու համար շատերն էին դիմում ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: Այս մասով, կարծում եք՝ հոսքը կանգնե՞լ է:

Ես հիմա հակառակ պրոցեսն եմ նկատում, որ փորձում են հետ գալ ու Հայաստանի քաղաքացիություն ստանալ: Իհարկե, կա նաև հակառակ պրոցեսը: Նույնիսկ այս պարագայում մարդիկ նախընտրում են գնալ ու ՌԴ քաղաքացիություն ստանալ: Բայց ես ասացի, որ ինձ մոտ խորհրդատվություն ստացողների մոտ 50-60 տոկոսը,  խորհրդատվության վերջում ասում են՝ մենք էլ չենք ուզում գնալ, այստեղ կփորձենք ապրել, աշխատել: Բայց կան նաև մարդիկ, որոնք շատ վստահորեն ասում են, որ մինևնույն է, իրենք գնալու են: Մարդիկ կան, որ իրենց քաղաքացիության գործերն ամեն դեպքում փորձում են ավարտին հասցնել: Շատ մարդկային գործոն է, չենք կարող միանշանակ բոլորին մեկ արշինով չափել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում