Եթե 1918 թ.-ի քարտեզներն ենք դիտարկում՝ Ալիևը Նախիջևանը պետք է մեզ տա։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քարտեզագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը։
Նրա խոսքով՝ 1918-ին Լեռնային Ղարաբաղը ներառում էր հայաբնակ Արցախը, Քաշաթաղը և Լաչինը. «Եթե Ալիևի ասած քարտեզներով առաջնորդվենք՝ Հայաստանին պետք է պատկանի թե՛ Լեռնային Ղարաբաղը թե՛ Նախիջևանը։ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի 1926 թ-ի քարտեզներով Հայաստանի տարածքը 1500 քառակուսի կիլոմետրով մեծ է»։ Գալեչյանի բնորոշմամբ՝ Ալիևի ասած 1918 թվականի քարտեզը շատ հեղհեղուկ է։