ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Շնորհակալություն եմ հայտնում Ոստիկանությանը՝ պրոֆեսիոնալ կերպով հասարակական կարգը պահպանելու և սադրանքներին չտրվելու համար։ Սիրելի՛ ոստիկաններ, ժողովուրդը ձեզ կողքին է։
Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին՝ բարձր քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու և զսպվածության համար։
Սիրելի՛ օրինապաշտ քաղաքացիներ, Ոստիկանությունը ձեր կողքին է։
Հայաստանում ժողովրդավարությունը անշրջելի է, ժողովրդի իշխանությունը անբեկանելի է, ժողովրդի կամքը անսասան է։