Իշխանափոխության համար այսօրվա ընդդիմությունն ունի բոլոր ռեսուրսները, միակ խնդիրը վատ կառավարումն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կառուցողական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: «Գործողությունների կրկնությունը կապ չունի արդյունավետության հետ: Այս շարժման կառավարումը ճիշտ չէ, նման է 44-օրյա պատերազմի կառավարմանը: Վատ կառավարումը կարող է հանգեցնել այս շարժման ձախողմանը»,-նշեց Ղուկասյանը:
ՔՈ կուսակցության անդամ Հայկ Սահակյանը կարծում է, որ հանուն Արցախի այլ բան են անում, ոչ թե Երևանի կենտրոնում չարաճճիություն. «Չենք մոռացել, թե ովքեր են, նույն ստախոսներն են: Այս ստախոսները քանցս խաբել են քաղաքացիներին»: