Եվրամիությունը պլանավորում Է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի ներմուծումը, իսկ մինչեւ տարեվերջ ԵՄ-ի երկրները մտադիր են հրաժարվել նաեւ ռուսաստանյան նավթից: Այդ մասին, The Indian Express-ին տված հարցազրույցում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Մենք իրականացնում ենք Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու հավակնոտ քաղաքականություն: Բազմաթիվ երկրներ միացել են այդ պատժամիջոցներին, նույնիսկ եթե դա անխուսափելիորեն ծախքերի Է հանգեցնում հենց իրենց համար»,-ասել Է Շոլցը:
Ավելի վաղ ԵՄ-ի երկրները համաձայնեցրել են ռուսական ածխի Էմբարգոն 2022 թվականի օգոստոսից: Ավստրիան, Հունգարիան եւ Գերմանիան հանդես են եկել Ռուսաստանից գազի շուրջ նմանօրինակ որոշման դեմ, քանի որ դա տնտեսական ճգնաժամի կհանգեցնի Եվրոպայում: Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել Է պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա:
Բազմաթիվ երկրներ հայտարարել են ռուսաստանյան ակտիվները սառեցնելու մասին: Կրեմլում նոր պատժամիջոցները որակել են տնտեսական պատերազմ, բայց ընդգծել են, որ պատրաստ են եղել իրադարձությունների նման զարգացմանը: Նաեւ Եվրոպայում ավելի բարձր են սկսել հնչել ռուսաստանյան Էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները:
Այս պայմաններում Ռուսաստանն ապրիլի 1-ից գազի դիմաց վճարումներն ընդունում Է միայն ռուբլով: Ներմուծողը «Գազպրոմբանկ»-ում պետք Է հատուկ հաշիվ բացի, որի վրա միջոցները փոխանցվելու են այն արժույթով, որը նշված Է պարտավորագրում. բանկն այդ արժույթը կվաճառի «Մոսբիրժա»-ում եւ ռուբլին կգրանցի գազի գնորդի հաշվին, որն Էլ հաշվարկները կիրականացնի «Գազպրոմ» մատակարարի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: