Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանը կլինի՞ երջանիկ․ Ինչ ճակատագիր է սպասվում հայ ֆուտբոլիստին

«Կկարոտեմ քեզ իմ գործակալ, իմ լավագույն ընկեր, իմ ընտանիք։ Դու մեզ հետ կլինես հավերժ»,- իտալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի մահվանից ժամեր անց ֆեյսբուքյան իր էջում գրել էր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Ռայոլան՝ Մխիթարյանի ինչպես նաև բազմաթիվ այլ հայտնի ֆուտբոլիստների գործակալն էր։ Ին՞չ ճակատագիր է սպասվում Մխիթարյանին։ Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանի պայմանագիրը Մխիթարյանի հետ ավարտվում է հուլիսի 1-ին։0 Այն չերկարաձգելու դեպքում Մխիթարյանը կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մխիթարյանը մոտ է «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգմանը։ Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն վերջին շրջանում քայլեր էր ձեռնարկել հայ ֆուտբոլիստին թիմում պահելու համար։ Ըստ իտալական մամուլի Մոուրինյոն «Ռոմայի» ղեկավարությանը միջնորդել էր, որպեսզի Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկվի։ Ա սերիայի 31-րդ տուրի «Սամպդորիայի» դեմ հանդիպումից հետո Մոուրինյոն կրկին հայտարարել էր, որ շատ է ցանկանում Մխիթարյանի հետ աշխատել նաև հաջորդ մրցաշրջանում։

«Մխիթարյանին հարցում երկու կարծիք լինել չի կարող։ Կասկած չկա, որ նա պետք է թիմին։ Ես ուզում եմ, որ նա մնա։Ես զգում եմ, որ նա նույնպես ցանկանում է մնալ «Ռոմայում»։ Ես գիտեմ, որ ակումբի ղեկավարությունն ու մարզական տնօրեն Պինտոն ցանկանում են նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին։ Բոլորս լավ գիտենք Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի մասին։ Նա ամեն ինչ կանի, որպեսզի իր ֆուտբոլիստները երջանիկ լինեն: Ես գիտեմ, որ Մխիթարյանը երջանիկ է «Ռոմայում» ։Դա հույս է ներշնչում, որ մոտ ժամանակներս այդ հարցը կլուծվի և Միկին նոր պայմանագիր կկնքի մեզ հետ»,- նշել էր Մոուրինյոն։ Մարտի վերջին իտալական լրատվամիջոցների պնդում էին, որ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանը ևս կմնա «Ռոմայում»։ Նշվում էր, որ Հռոմի թիմը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել հայ կիսապաշտպանին և որ առաջիկա օրերին «Ռոմայի» ղեկավարները պետք է հանդիպեին Մինո Ռայոլայի հետ։ La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով «Ռոման» առաջարկ էր ներկայացրել հայ կիսապաշտպանին՝ պայմանագիրը մեկ մրցաշրջանով երկարաձգելու մասին: Հռոմի ակումբն առաջարկել էր պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով և ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ։ Calciomercato-ի աղբյուրի համաձայն էլ նոր պայմանագրի երկարաձգման հիմքում ֆուտբոլիստի աշխատավարձի կրճատումն էր։ Ներկայում Մխիթարյանի տարեկան աշխատավարձը 4 միլիոն եվրո է։ Նոր պայմանագրով «Ռոման» առաջարկում էր Մխիթարյանին տարեկան 2 միլիոն եվրո։ Ռայոլան ալյևս չկա։ Արդյո՞ք հասցրել է իտալացի գործակալը երջանիկ լինի։«Անկասկած, հիանալի եմ զգում «Ռոմայում», ինձ անչափ դուր է գալիս Հռոմը, երկրպագուները հրաշալի են, շնորհակալ եմ նրանց ջերմ վերաբերմունքի համար։ Ինձ համար կարևորը թիմի նպատակասլացությունն է:

Ես միշտ ցանկանում եմ հաղթել ու խաղալ հաղթելու ցանկություն ունեցող թիմում։ Հիմա աշխատում եմ չմտածել դրա մասին, պարզապես հաճույք եմ ստանում «Ռոմայում» անցկացրած ամեն վայրկյանից։ Սպասում եմ գործակալիս ու ակումբի ներկայացուցիչների հանդիպմանը, որից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- հայտարարել էր Մխիթարյանը։ Արյո՞ք կարացել է այդ հանդիպումը և արդյո՞ք կողմերը երեկ են համաձայնության։ Հարցի պատասխանը կստանանք առաջիկա օրերին։ Ստեղծված իրավիճակում կարող ենք ասել միայն, որ եթե մինչ այս չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ, ապա Մխիթարյանը ստիպված է լինելու ակումբի ղեկավարության հետ բանակցել միայնակ։ Կարճ ժամանակահատվածում բարձրակարգ գործակալ գտնելը այնքան էլ հեշտ չէ։

Իտալական լրատվամիջոցները շարունակում են գրել, որ Մխիթարյանը մոտ օրերս նոր պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ։ Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Հռոմի մեկ այլ թիմ՝ «Լացիոն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում