Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Եթե չլիներ Սփյուռքը, ԱՄՆ-ն ոչ մի պատճառ չունի Հայաստանով զբաղվելու համար, Թրամփը 4 տարի նախագահ էր՝ քարտեզի վրա Հայաստանի տեղը չգիտեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում լույս տեսնող «Կալիֆորնիա կյուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

 

-Պարոն Սասունյան, մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Ի՞նչ դիտարկումներ ունեք ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի այցի հետ կապված։

Եթե խոսենք հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստերի մասին, ապա այստեղ որևէ նորություն չկա։Խոսում են ՀՀ-ԱՄՆ տնտեսական և այլ որոտների հարաբերությունների մասին։ Երկար տարիներ ի վեր ժամանակ առ ժամանակ երկու կողմերից  հանդիպում են, խոսում իրենց հետաքրքրող, այժմեական հարցերով։ Թե ինչ արդյունք կլինի այս անգամ՝ չենք կարող գուշակել։Նախարարն ինքը պետք է հայտարարի՝ այսքան ժամանակ ինչ-որ բան իրագործվե՞լ է, թե՞ ոչ կամ կա այդպիսի հեռանկար։

-Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատեսվում է հանդիպում կոնգրեսականների, ինչպես նաև Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ի՞նչ կարող ենք սպասել այդ հանդիպումից։

-Անկեղծ ասած՝ ԱՄՆ կառավարությունը պատերազմից ի վեր անընդհատ խոսում է խաղաղության մասին, այն մասին, որ կողմերը պետք է համաձայնության գան, պետք չէ դիմել ծայրահեղ քայլերի և այլն։ Նաև դատապարտեցին, որ Բաքվում կան հայ գերիներ և պետք է վերադարձվեն։ Բայց այս բոլոր գեղեցիկ խոսքերից այն կողմ դրական արդյունք չենք տեսել, միայն լավ զգալու խոսքեր են։ Հիմա նույն բանն է պատահելու Միրզոյան-Բլիքեն հանդիպումից հետո։ Նորից լսելու ենք քաջալերող խոսքեր, խաղաղության մասին հայտարարություններ, այդ հարցի շուրջ համագործակցություն, բայց դժբախտաբար Ամերիկան  այնքան մեծ հարցերով  է զբաղված, որ ռեալ քայլերի չի գնա։ Մանավանդ այս օրերին, երբ Ուկրաինայի հարցը կա, ես նույնիսկ զարմանում եմ, որ Բլինքենը Միրզոյանի հետ հանդիպելու ժամանակ ունի։

-Այսինքն՝ կարծում եք, որ Հայաստանն ԱՄՆ-ի համար մեծ կարևորություն չի՞ ներկայացնում։

-Որպես երկիր, դժբախտաբար՝ ոչ։ Միակ պատճառը, որ որոշ կապեր կան ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև, ամերիկահայության շնորհիվ է։ Ամերիկահայերը որպես ԱՄՆ քաղաքացիներ քվեարկում են և նրանց քվեն թեկուզ փոքր, բայց արժեք ունի։ Որքան շատ քվե ստանան, այդքան իրենց օգուտն է, ուստի ամերիկահայությանը ուշադրություն են դարձնում։Դա է պատճառը, որ ամերիկահայությանն ուշադրություն դարձնելով հանդերձ, ուշադրություն են դարձնում նաև Հայաստանի ու Արցախի հարցերին։ Նույն իրավիճակն է նաև Ֆրանսիայում՝ ֆրանսահայության շնորհիվ։

Եթե չլիներ սփյուռքը, Ամերիկան ոչ մի պատճառ չունի Հայաստանով զբաղվելու համար։ Թրամփը 4 տարի նախագահ էր, նույնիսկ չգիտեր, թե Հայաստանը որտեղ է քարտեզի վրա։

-Բայց Բայդենի վերաբերմունքն ավելի դրական է Հայաստանի նկատմամբ․․․ գուցե մեր համապատասխան ակտիվության շնորհիվ դառնա՞նք գերտերության համար հետաքրքիր։

-Այո՛, Բայդենի ու Թրամփի միջև մեծ տարբերություն կա։Մի պարզ պատճառով, Բայդենը երեսուն տարույց ավել սենատոր է և այդ տարիների ընթացքում ամերիկահայերի հետ լայն շփումներ է ունեցել, ես նույնպես  իր հետ հանդիպել են։ Ինքը հայերին լավ ճանաչում է, ճանաչում է Ցեղասպանության հարցը։ Դա է պատճառը, որ 2021 թվականին ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, այս տարի էլ կրկնեց իր հայտարարությունը։ Դա տասնամյակների հայկական համայնքի լոբբիստական աշխատանքի արդյունք է, որ տանում ենք զանազան Կոնգրեսի անդամների հետ։ Պետք չէ մտածել, որ մեկ տարի առաջ, երբ Բայդենը դարձավ նախագահ, այդ ժամանակ նման կապեր հաստատվեցին։ Այդպես չէ։ Բայդենը որոշ բաներ անում է, որոշ բաներից էլ մեքն դժգոհ ենք։ Օրինակ՝ Ադրբեջանին օգնություն է տալիս, կանխում այն օրենքը, որն արգելում է նման օգնության տրամադրումը։ Անցած տարի կանխեց, այս տարի էլ դեռ որոշում կայացնելու փուլի մեջ են։ Դեռ չեն որոշել, բայց հավանաբար նորից կկանխեն։ Ամերիկահայության կողմից բավականին մեծ ճնշում կա Կոնգրեսի անդամների վրա, որ Բայդենին խնդրեն, որ այդ օրենքը չկանխի։ Չեմ կարող ասել՝ կհաջողե՞նք, թե՞ ոչ։

-Հայաստանի ակտիվ դիվանագիտական ջանքերն ինչքանո՞վ կօգնեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Գուցե այսպիսի հանդիպումներ նախաձեռնելով հնարավոր լինի դրական արդյունք ապահովել։

-Այստեղ մի ուրիշ հանգամանք կա։ Եթե Հայաստանի կառավարությունն ունենար կարող արտգործնախարար,  փորձառու դեսպան Վաշինգտոնում, ապա հնարավոր կլիներ ինչ-որ բաներ անել, անձնական շփումներ ստեղծելով, հաճախ հանդիպելով, երկրի շահերը ներկայացնելով ու համոզելով։Այս բոլորը լոբբինգի մի մաս է, որ ամեն երկիր անում է այլ երկրներում՝ մանավանդ ԱՄՆ-ում։ Բայց ես այդ աստիճանի փորձառու դիվանագիտական աշխատանքներ չեմ տեսնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում