ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը մայիսի 5-9-ը կայցելի Ռումինիա և Սլովակիա։ Այնտեղ վերջինս կհանդիպի ամերիկացի զինվորականների և ուկրաինացի փախստականների հետ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Սպասվում է, որ Ջո Բայդենի կինը հինգշաբթի երեկոյան կուղևորվի Ռումինիա։ Այստեղ նա կհանդիպի ԱՄՆ զինվորականների, բարեգործական կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև Ռումինիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Մայիսի 8-ին առաջին տիկինը նախատեսում է Սլովակիայում հանդիպել ուկրաինացի փախստականների, իսկ մայիսի 9-ին՝ երկրի իշխանությունների ներկայացուցիչների հետ։