
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյան գրել է.
«Իմացա, որ դեպի Երևան գնդացիրներ են փորձել տեղափոխել, բռնվել են Սիսիանի անցակետում….
Հարգելի ծնողներ, մայրեր, հայրեր պատասխանատու եղեք,հետևեք ձեր երեխաների շարժին, սա հանրահավաք չէ٫ սա նախկին խունտայի՝ ամեն գնով իշխանության զավթման փորձեր են, հեռվից զենքով հանրահավաքի եկողները սադրանք են նախապատրաստում٫ եղեք զգոն ու պատասխանատու:
Հարգելի հանրահավաքի մասնակից٫ Մարտի 1-ի, Հոկտեմբեր 27-ի պարագլուխների հետ խժդժության մասնակցելիս ամեն վայրկյան հետ ու կողք նայեք, հանկարծ սադրանքի քավության նոխազը դուք չդառնաք»: