Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

ՉԺՀ-ի իշխանությունները բանկերի ղեկավարների հետ քննարկել են ԱՄՆ-ի պատժամիջոցներից ակտիվների պաշտպանության տարբերակները.FT

Չինաստանի իշխանությունները չինական եւ միջազգային տասնյակ բանկերի ղեկավարության հետ քննարկել են ամերիկյան պատժամիջոցներից ՉԺՀ-ի ակտիվները պաշտպանելու հնարավորությունները: Այս մասին կիրակի օրը հայտնել է բրիտանական Financial Times թերթը ՝ վկայակոչելով ապրիլի 22-ին կայացած հանդիպմանը ներկա աղբյուրները։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հրատարակությունը նշում է, թե Չինաստանի իշխանություններն անհանգստացած են, որ Արեւմուտքը կարող է սառեցնել ՉԺՀ-ի արտասահմանյան ակտիվները տարածաշրջանում ռազմական հակամարտության կամ այլ մասշտաբային ճգնաժամի դեպքում: Թերթի զրուցակիցների խոսքով ՝ հանդիպման ընթացքում Չինաստանի ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը անհանգստացած է եղել ՌԴ ԿԲ-ի արժութային պահուստների եւ ռուսական ընկերությունների ակտիվների սառեցմամբ:

ՉԺՀ-ի արժութային պահուստների չափը գերազանցում է 3,2 տրլն դոլարը, որից 1 տրլն-ը ներդրվել է ԱՄՆ-ի գանձապետական պարտատոմսերում:

Թերթը նշում է, որ հանդիպման մասնակիցներն առաջարկել են արժութային վերահսկողության տարբեր միջոցներ, ներառյալ՝ արտահանողների կողմից արժութային ողջ հասույթի վաճառքը եւ բնակչությանը դոլարի վաճառքի հետագա սահմանափակումները (ներկայում ՉԺՀ-ում ֆիզիկական անձանց թույլատրվում է գնել տարեկան 50 հազար դոլարից ոչ ավելի): Չինաստանի ակտիվների դիվերսիֆիկացման հնարավորությունը հօգուտ եվրոյի եւ ճապոնական իենի չինական բանկերի ներկայացուցիչները գնահատել են որպես գործնական օգուտ չներկայացնող:

«Ոչ ոք չի կարողացել այդ խնդրի հաջող լուծում առաջարկել», – ասել է պարբերականի աղբյուրը: – Չինաստանի բանկային համակարգը պատրաստ չէ իր դոլարային ակտիվների սառեցմանը կամ SWIFT-ից անջատմանը, այն օրինակով, թե ինչպես ԱՄՆ-ն վարվեց Ռուսաստանի հետ»:

Ընդ որում, հանդիպման մասնակիցներից ոմանք կասկածներ են հայտնել, որ Վաշինգտոնը կարող է իրեն թույլ տալ Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների խզում։ Oriental Capital Research վերլուծական ընկերության հիմնադիր Էնդրյու Կոլյեի խոսքով ՝ դա կդառնա միջուկային պատերազմի տնտեսական անալոգը ՝ «երաշխավորված փոխադարձ ոչնչացմամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում