Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ

«Հայկական Կարիտաս»-ի նախաձեռնությամբ մայիսի 1-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ: «Ես կարող եմ» արշավի շրջանակներում անցկացվող տոնավաճառի նպատակն է աշխատանքի հնարավորություններ ստեղծել նաև հատուկ կարիքներով անձանց համար՝ խրախուսելով ներառական միջավայրի զարգացումն ու կայացումն աշխատավայրում։

Տոնավաճառին ներկայացված էր  ավելի քան 30 գործատու՝ ինչպես Երևանից, այնպես էլ Շիրակի մարզից: Պահանջվող աշխատատեղերը հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների, հասարակական ու կրթական ոլորտներից էին:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի լիազոր ներկայացուցիչ՝ Տեր Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ  Թամարա Թորոսյանը, ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը, «Հայկական Կարիտաս»-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը:

«Ես կարող եմ, քանի որ միասնական ենք ու քանի որ փորձում ենք չտարանջատել մարդկանց՝ այլ հասկանալ, որ մենք էլ նրանցից մեկն ենք»,- ողջունելով տոնավաճառի մասնակիցներին՝ նշեց  «Հայկական Կարիտաս» ԲՀԿ նախագահի լիազոր ներկայացուցիչ՝ Արժ. Տեր Գրիգոր Ավագ Քհն. Մկրտչյանը:

«Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր  միասնական  սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների  միջոցով  փորձում է աջակցել հասարակությանը և հասանելի լինել յուրաքանչյուրին, և «Հայկական Կարիտաս»-ի նման կազմակերպությունները օգնում են մեզ հյասանելի լինել բոլորի համար: Վստահ եմ, որ այսօրվա հնարավորությունը յուրաքանչյուրի մոտ դրական արդյունքներ է գրանցելու»,- իր խոսքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը:

Միջոցառման շրջանակներում անցկացվեցին նաև բաց դասեր երիտասարդների և մարդկային ռեսուրսներիկառավարիչների համայնքի համար` «Հասարակություն և կորպորատիվ մշակույթ», «Տաղանդի բացահայտում», «Ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցի», «Ինչպե՞ս կազմել գրագետ ինքնակենսագրություն» և այլ թեմաներով: Խոսնակներն էին Լարա Չոլաքյանը (Վիվա-ՄՏՍ), Ասյա Մխիթարյան (Սինոփսիս Արմենիա):

Միջոցառմանը մասնակցեց ավելի քան 400 աշխատանք փնտրող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում