Wednesday, 29 03 2023
Հրապարակվել է Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի գործով դատական ակտը
«Իսրայելն ու Ադրբեջանը կիսում են Իրանի սպառնալիքը». Իսրայելի ԱԳ նախարար
Ուղիղ․ Փաշինյանը մասնակցում է Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին
Այսօր կբացվի Ադրբեջանի դեսպանատունը Իսրայելում
Ծեծվողների մեջ են եղել ՊՆ ՌՈ ծառայողներ, Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետը
ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ- ի առաքելության տեղակայման պատրաստակամությունը
14:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:04
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է «Զապորոժիեի» ատոմակայան
Լուրերի օրվա թողարկում 14:00
«Հուսով ենք՝ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցության հարցերը կլուծվեն կառուցողական». ՌԴ ԱԳՆ փոխնախարար
13:55
ԵՄ-ին Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի անդամակցելու հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. Ալեն Սիմոնյան
Ի՞նչ կարգի թույն է եղել, որ միանգամից պարալիզացվել են թոքերը. կացարանում հրդեհից զոհված զինվորի ծնող
Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում է
15 զինծառայողների մահվան գործով կա էական հակասություն, փաստական տվյալներ ունենք․ Նորիկյան
Ավելի շատ հարցեր են առաջացել, քան պատասխաններ․ փաստաբանը՝ կացարանում զոհված զինծառայողների դիերի փորձաքննության մասին
Դատախազությունը Հրայր Թովմասյանից ու նրա կնոջից պահանջում է բռնագանձել 3 բնակարան և 142 մլն դրամ
«ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա». Բայրամով
Հայաստանում ավելանում են անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիները
Իրան-Ադրբեջան «օնլայն պատերազմը» զսպաշապիկ էր, Իրանը ՌԴ-ի միջոցով Ադրբեջանին մեսիջ ուղարկեց
Եթե ուզում ենք պաշտպանվել թշնամուց միայն ՀՕՊ միջոցով, ապա պարտված ենք
Թուրքական ընդդիմադիր երեք կուսակցություններ պահանջում են Էրդողանին հանել նախագահի թեկնածուների ցանկից
Վաշտի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով նոր զարգացումներ կան
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ պահվող հայերին
Ինչո՞ւ չհաղթեցինք Կիպրոսին․ Անկեղծ խոսելու ժամանակն է․․․
12:24
Բայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ՌԴ հայտարարության առնչությամբ
Հռոմի ստատուտի վավերացման գինը կամ մենք ենք վճարելու, կամ վճարելու են մեզ
12:09
Անցում Mac-ին. ո՞ճ, փիլիսոփայությո՞ւն, թե՞ հարմարավետություն
Լուրերի օրվա թողարկում 12:00
12:01
Նավթի գներն աճել են – 28-03-23

Հետպատերազմյան տրավմայից դուրս չեկած մեր հասարակության մեջ բռնություն ու լարում սադրելը ծայրահեղ դաժանություն է. ՀՀ ՄԻՊ

Հետպատերազմյան տրավմայից դուրս չեկած մեր հասարակության մեջ իր հարևանի, բարեկամի, ծանոթ ու անծանոթ հայրենակցի դեմ բռնություն ու լարում սադրելը ծայրահեղ անպատասխանատվություն ու դաժանություն է։ Հավասարապես՝ անմարդկային է նման վարքագիծը հրապարակային չդատապարտելը, մեր կողքին կանգնած բռնարարի ձեռքը չբռնելը, բռնությունն ու ագրեսիան չմերժելը։ Այս մասին հայտարարությամբ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Հայտարարության մեջ ասվում է. «Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշատադիտարկումները ցույց են տալիս, որ հանրային խոսույթում, հատկապես՝ զանգվածային լրատվության միջոցներով ու սոցիալական ցանցերով, գնալով բարձրացվում է ծայրահեղ, անհանդուրժողական ու սադրիչ խոսքի մակարդակը։

Համացանցի ու մամուլի բևեռացված հեղձուկը, բռնության կոչերը, դրանց չդատապարտումը, դեռ մի բան էլ տարածումը, որպես բռնության դեպքեր նյութականանում են փողոցում՝ հանրության աչքի առջև։ Չկա տարրական նրբանկատություն անձանց վշտի ու կսկիծի նկատմամբ. քաղաքականացվում է բացարձակ ամեն բան, բոլոր կողմերից ու որքան հնարավոր է անխնա։

Ցավալի է արձանագրել, որ այդ գործում ակտիվորեն ներգրավված են գործող ու նախկին պաշտոնատար անձինք ու քաղաքական գործիչներ, ում գործը պետք է լինի պետության առջև ծառացած հսկայական մարտահրավերների լուծման ուղղությամբ շահագրգիռ քննարկումներ իրականացնելը։

Քննարկումներ, որտեղ երաշխավորված լսելի են տարբերվող ու հակադրվող կարծիքները, քննարկումներ, որոնք հարստացվում են տարբեր փորձագետների կարծիքներով, քննարկումներ, որոնք զերծ են գռեհկությունից, քննարկումներ, որտեղ ագրեսիայի, ավելի բարձր ու ավելի ծայրահեղ մի բան ասելու անզուսպ մղման փոխարեն հաղթում է փաստերի վրա հիմնված վերլուծությունը, տրամաբանությունը, միտքը և լուծումը։

Անձինք իրավունք ունեն իրացնել խաղաղ հավաքների, խոսքի ազատության և իրենց քաղաքական այլ իրավունքները։ Լինել քաղաքացի նշանակում է ունենալ իրավունքներ և դրանք իրացնել պատասխանատու կերպով։ Անձանց քաղաքական իրավունքների սահմանափակման փորձերը որևէ հասարակության լավ տեղ չեն տարել։

Հետպատերազմյան տրավմայից դուրս չեկած մեր հասարակության մեջ իր հարևանի, բարեկամի, ծանոթ ու անծանոթ հայրենակցի դեմ բռնություն ու լարում սադրելը ծայրահեղ անպատասխանատվություն ու դաժանություն է։ Հավասարապես անմարդկային է նման վարքագիծը հրապարակային չդատապարտելը, մեր կողքին կանգնած բռնարարի ձեռքը չբռնելը, բռնությունն ու ագրեսիան չմերժելը։ Մենք պառակտման, բևեռացման ու անխոհեմության «ճոխությունն» այլևս չունենք։

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում