Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով Երևանի փողոցներում տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան հեղաշրջման փորձ․ «Մի խումբ մարդիկ են, որոնց նպատակը ռևանշն է: Այս իբր ընդդիմությունը սպասում է հարմար պահի, որ բոլոր փաստաթղթերը ստորագրվեն, գան իշխանության: Այս իշխանություններն են մեղավոր, որ երանոսյանները փողոցում են»:
Փաստաբան Գևորգ Դավթյանի խոսքով էլ՝ այն, ինչ տեղի է ունենում՝ ժողովրդի կամքը չէ․ «Փողոցում մի քանի մարդ է, դա ժողովրդի կամքը չէ․ ձախողվելու են: Փողոցում այդ խմբավորումների կողքը ժողովուրդ չկա»:
Մեր բանախոսները կարծում են, որ հեղաշրջման պատուհանը բաց է․ «Այս ընդդիմությունը հեղաշրջումը մարսելու փորձ ունի»: