Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Պարտադիր բժշկական ապահովագրության դեպքում  երեք խումբ վտանգներ կան

«Առաջին լրատվականի» հարցերին պատասխանել է ԵՊԲՀ  հանրային առողջության  և առողջապահության  կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. Դավիթ-Մելիք-Նուբարյանը

Պարոն ՄելիքՆուբարյան, հաջորդ տարվանից ծրագրվում է Հայաստանում ներդնել պարտադիր բժշկական ապահովագրություն, ըստ որի պահվելու է աշխատավարձի 6 տոկոսը, որից երեքը կվճարի գործատուն, երեքը՝ աշխատողը: Արդեն իսկ շատերը մտահոգություն են հայտնում եւ նշում, որ նախ պետք է ռիսկերը գնահատել: Արդյոք այդ ռիսկերը գնահատված են, թե ոչ, այդ թվում սոցիալտնտեսական ռիսկերը:

Շնորհակալություն հարցի համար։ Մինչև ռիսկերին անցնելը նախ և առաջ պետք է նշենք, թե որոնք են պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման նպատակները։ Իսկ դրանք հետևյալն են. պաշտպանել մարդկանց առողջության հետ կապված ծախսերից, որոնք հաճախ հանգեցնում են ընտանիքների աղքատացման և մասնագիտական գրականության մեջ հայտնի են որպես «աղետալի»։ Սա հենց այնպես ասվող խոսքեր չեն, ժամանակին ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ մենք՝ ԵՊԲՀ հանրային առողջության ամբիոնի գիտնականներով կատարել էինք մի հետազոտություն բանկային ոլորտում ուղղված «աղետալի» ծախսերի գնահատմանը և պարզել, որ նման ծախսերի հավանականությունը 4.6 անգամ ավելի մեծ է ապահովագրություն չունեցող անձանց մոտ և սա դեռ այն պարագայում, որ հետազոտությունը կատարվել էր մշտական աշխատանք և կայուն եկամուտ ունեցող անձանց շրջանում։ Մյուս հիմնական նպատակն է որակապես բարելավել առողջապահական ծառայությունների մատչելիությունը մարդկանց համար։ Այսօր, չնայած վերջին տարիներին իրականացված բարեփոխումների, դեռևս չափազանց մեծ է այն անձանց տեսակարար կշիռը, որոնք ֆինանսապես ի վիճակի չեն բուժվել։ Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների ոչ աղքատ բնակչության շուրջ 8%, աղքատ՝ 20% և ծայրահեղ աղքատ 33% չի դիմում առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններին ֆինանսական խոչընդոտների պատճառով, ընդորում ԱԱՊ օղակի ծառայությունները հիմնականում անվճար են դեռևս 2006 թվականից։

Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա դրանք ցանկացած բարեփոխման անբաժանելի մասն են։ Պարտադիր բժշկական ապահովագրության դեպքում ես կառանձնացնեմ երեք խումբ վտանգներ՝ ընդհանուր տնտեսական, պայմանավորված մակրոտնտեսական վիճակի, մարդկանց ու տնտեսվարողների եկամուտների աճի հետ, վարչարարական՝ մասնավորապես ինչպես՞ կստացվի հավաքագրել առողջապահության հարկը, հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվողներից և ինքնազբաղվածներից, կրճատել ստվերը, ինչպես՞ և որտեղ կուտակել հավաքագրված գումարները, ապահովել հաշվետվողականության և թափանցիկության պատշաճ մակարդակ, և վերջապես բուն առողջապահական, որը վերաբերում է ծառայությունների մատուցման բարեփոխումներին։ Կարծում եմ այս բոլոր ռիսկերը հաշվի են առնվում ծրագրի ներդրման ընթացքում և լարված, համակարգված ու արդյունավետ աշխատանքի պայմաններում հնարավոր է նվազեցնել դրանց վտանգների մեծ մասը։

Տեսակետ կա, որ այս համակարգը, որ 2019-ից ներդրվել է, նշանակում է հետեւյալը՝ ավել փող տվեք, որ մենք աղքատության ցուցանիշը բարելավենք: համաձա՞ն եք այս մոտեցմանը:

Իմ խորին համոզմամբ այս բարեփոխումը փողի մասին չէ։ Այն մարդկանց առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրագործման մասին է։ Եվ մի դիտարկում ևս, աղքատության կրճատումը առողջապահության բնագավառի գործառույթը չէ։ Այս բարեփոխումը ամբողջությամբ փոխելու է առողջության համակարգը՝ ֆինանսավորումը, ծառայությունների մատուցումը, կապը համակարգի տարբեր մակարդակների միջև և այլն, որի վերջնական շահառուն մարդն է։

Այս համակարգն ինչպե՞ս կարող է արդյունավետ գործել եւ ինչպիսի տարբերակ եք դուք առաջարկում, ինչ ճանապարհով պետք է գնալ:

Այստեղ կան մասնագիտական նրբություններ, որոնք կարող են դառնալ քննարկման առարկա։ Օրինակ, համակարգը ներդնել միանգամից, թե փուլային, հավաքագրված գումարները կենտրոնացնել մեկ, թե մի քանի վայրերում, ինչպես օգտագործել մասնավոր ապահովագրական ընկերությունների ներուժը, որ կառույցը պետք է իրականացնի վերահսկողություն՝ Կենտրոնական բանկը, թե Առողջապահության նախարարությունը և այլն, բայց վերոնշյալը տեխնիկական հարցեր են և որևէ պարագայում չպետք է խոչընդոտեն այս առանցքային, երկար սպասված բարեփոխման ընթացքը։ Եվ մի նկատառում ևս, մենք շատ ենք կենտրոնանում թե ինչ պետք է տանք, եկեք ավելի շատ խոսենք նրա մասին թե ինչ ենք ստանալու պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման արդյունքում, իսկ ստանալու ենք բոլորին՝ անկախ սոցիալական վիճակից, հասանելի, մատչելի ու որակով առողջապահություն, որն էլ իր ներդրումն ունենալու լրացուցիչ տնտեսական աճի համար։ Ի վերջո միայն առողջ մարդը կարող է արդյունավետ աշխատել, ստեղծագործել, գեներացնել հավելյալ արժեք և պաշտպանել հայրենիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում