Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Մենք պետք է մեր վարքը փոխենք, որ մաքուր քաղաք ունենանք. Երևանի քաղաքապետը մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին վաղ առավոտից միացել է նաև Երևանը:

Բազմաթիվ քաղաքացիների, պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների, Երևանի ավագանու անդամների հետ քաղաքի մաքրությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Երևանը բավականին աղտոտված է, և, կարծում եմ, տարվա մեջ այս մեկ շաբաթօրյակով չենք կարող պատշաճ մաքրություն ապահովել: Մենք քննարկումներ ունենք, պատրաստվում ենք յուրաքանչյուր շաբաթ մի վարչական շրջանում շաբաթօրյակ իրականացնել, որպեսզի արդյունքի հասնենք: Այս պահի դրությամբ արդեն 500 հավաքարար ունենք, բայց եթե շարունակեն աղտոտել, չենք հասնելու արդյունքի»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Մայրաքաղաքի մաքրությունն իրականացվում է հասցեագրված տարածքներում: Երևանի քաղաքապետարանը շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով՝ ձեռնոցներով, փոցխերով, բահերով, իսկ կուտակված աղբի տեղափոխման համար քաղաքապետարանը ներգրավել է աղբատար «ԿամԱԶ»-ների գրեթե ամբողջ պարկը:

Աշխատանքները հստակ սխեմաներով են կազմակերպված նաև հանրապետության բոլոր բնակավայրերում: Յուրաքանչյուր կառույց գիտի, որ տեղում պետք է աշխատի մինչև աղբի աղբավայր տեղափոխումը:

«Մենք պետք է ոչ թե ոգևորված շաբաթօրյակ անենք, այլ ոգևորված ամբողջ ժամանակահատվածում պետք է մեր շրջակայքը չաղտոտենք: Ցավոք սրտի, մենք կարծես դեռ խնդիր ունենք հասարակական տարածքները մերը համարելու մտքի հետ, բայց, կարծում եմ, նաև նման միջոցառումները և բոլորիս կողմից տարածվող այն միտքը, որ պետք է մաքուր միջավայրում ապրենք, անընդհատ տարածելով կհասնենք նրան, որ կգա մի ժամանակ, և շաբաթօրյակ անելու անհրաժեշտություն չի առաջանա»,- նշել է ՀՀ ՏԿԵ նախարարը:

Քաղաքը մաքուր պահելու հարցում շատ կարևոր է, որ բնակիչները դառնան քաղաքային իշխանության աջակիցը՝ նկատում է քաղաքապետն ու ընդգծում՝ Երևանը պետք է զգա յուրաքանչյուրի հոգատար վերաբերմունքը:

«Այս ամեն ինչը կետային լուծումներ է. մենք պետք է մեր վարքը փոխենք և պետք է աշխատենք, որ այն երկարաժամկետ լինի: Թե չէ ամեն տարի բոլորս հավաքվելու ենք, մաքրություն ենք իրականացնելու, և դա կայուն չի լինելու: Մենք պետք է մեր հասարակության հետ երկխոսության մեջ մտնենք և պարզապես սիրենք մեր քաղաքը ոչ միայն բառերով կամ ֆեյսբուքյան գրառումներով, այլև մեր առօրյայով ու վարքով»,- ընդգծում է Հրաչյա Սարգսյանը:

Համապետական շաբաթօրյակի շրջանակում լվացվել են երևանյան արձանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում