Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը կարծում է, որ Ռուբինյան-Քըլըչ հերթական հանդիպմանը անակնկալներ չեն լինի. «Երկար պաուզայից հետո Վիեննայի հանդիպումը շատ կարևոր է, իրավիճակը բյուրեղացած է: Ելնելով ներքաղաքական խմորումներից` Երևանը Անկարայի հետ փորձում է արագ կարգավորման հասնել»:
Գոչունյանի խոսքով` ընդդիմության խոսույթը հանգեցրել է Արցախի կորստի, նաև պետականության կորստի առաջ ենք. «Այսօրվա ընդդիմության առաջնորդները ևս փորձել են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել: Հայաստանը Թուրքիային որևէ բան պարտադրելու հնարավորություն չունի, պետք է ընդամենը դիվանագիտական եզրեր գտնել»: