Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

ԼՂ կարգավիճակի ամենաօպտիմալ տարբերակը հնարավոր է գտնել Ստեփանակերտի ներգրավմամբ՝ հայ-ռուս-ադրբեջանական ձևաչափում

«Առաջին լրատվական»-ի զրուցակցին է արցախցի քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը։

-Պարոն Աթանեսյան, ինչպե՞ս եք գնահատում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն առ այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները չեն համըկնում ՝ այս կոնտեքստում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերն ու ՀՀ իշխանություններին ուղղված մեղադրանքները՝ թուրքական ու ադրբեջանական ծրագիր իրականացնելու վերաբերյալ։

-Զախարովան, որքան ես եմ դիտարկում, ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը տարակարծիք են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Հայաստանը և Ադրբեջանը միշտ էլ այդ հարցում տրամագծորեն հակառակ մոտեցում են ունեցել։ Այստեղ նորություն չկա։ Բայց Զախարովան նաև ասել է, որ Ռուսաստանը փորձում է մոտեցնել կողմերի տեսակետները։ Սա էլ նորություն չէ, դիվանագիտական ստանդարտ ձևակերպում է, որ կարելի է մի քանի ենթատեքստային իմաստով հասկանալ։ Հայաստանում բողոքի ցույցերը քաղաքական օրակարգ չունեն։ Ավելին ասելու իմաստ չեմ տեսնում։

Արդյոք կարծում եք, որ այսօրվա ընդդիմությունն առաջարկում է կամ կարող է առաջարկել նոյեմբերի 9-ի համաձայնագրին այլընտրանք, այդ դեպքում ո՞րն է նրանց ու իշխանությունների տարբերությունը։

-Նոյեմբերի 9-ի Հայտարարության այլընտրանք կարող է լինել, պայմանական ասեմ՝ մայիսի 9-ի Հայտարարություն, երբ նոր պատերազմում հաղթած կլինի հայկական կողմը։

 -Ալիևը հայտարարում է, թե Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, ինչին ի պատասխան ՀՀ ԱԽ քարտուղարը այդ ենթադրյալ տարածքների վերաբերյալ հստակեցում է պահանջել։ Արդյոք նման հռետորաբանության պայմաններում խաղաղության պայմանագրի գործընթացը հնարավոր է առաջ տանել։

-Ես մի առիթով ասել եմ, որ Ադրբեջանի «հինգ սկզբունքները» ձևակերպվել են ոչ Բաքվում։ Տարածքային ամբողջականության մասին Ալիևի ասածը քարոզչական է։ Հայաստանը և Ադրբեջանը ՄԱԿ-ին անդամակցել են որպես ՀԽՍՀ և Ադր․ԽՍՀ իրավահաջորդ եւ ԽՍՀՄ փլուզմամբ անկախություն ձեռք բերած պետություններ։ Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման իրավական հիմքը դա է։ Արտառոց է, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սպասում է, թե Ադրբեջանը ո՞ր սահմաններում է տեսնում իր «տարածքային ամբողջականությունը»։ Խնդիրն այդտեղ չէ, այլ՝ Ադրբեջանի ներկայացրած այլ «սկզբունքի» մեջ, որով կողմերը պետք է ճանաչեն միմյանց «քաղաքական ինքնիշխանությունը»։ Սա անընդունելի է, որովհետև հակասում է ՄԱԿ-ի Խարտիային, միջազգային իրավունքին։ Հայաստանը չի կարող լեզգիների, թալիշների, թաթերի, լեռնական հրեաների, ռուսների և Ադրբեջանի այլ փոքրամասնությունների ու Արցախի անունից ճանաչել էթնիկ թուրքերի տիտղոսը նախկին Ադր․ԽՍՀ տարածքի նկատմամբ։ Միջազգային իրավունքը փոքրամասնության ինքնորոշումը չի պայմանավորում որևէ երկրի տարածքային ամբողջականությամբ։ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է քննարկվի այս ելակետից։

-Խաղաղության պայմանագրի շուրջ թե՛ արևմուտքը և թե՛ Ռուսասատանը առանձին քայլեր են ձեռնարկում, դա պրոցեսին կօգնի՞ թե կվնասի՞։ Արդյոք առկա լարվածության պայմաններում հնարավոր է մի կողմին դուրս թողնել։

-Քննարկումների, շփումների նրբություններին իրազեկ չլինելով դժվար է կողմնորոշվել, բայց կա իրականություն՝ ԼՂ-ում անվտանգություն ապահովում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ Բանակցային գործընթացի երաշխիքը կայունությունն է։ Դատելով արևմտյան միջնորդության «անկեղծության» մասին Ալիևի շեշտադրումից, կարելի է տպավորություն ունենալ, որ բուն գործընթացը Մոսկվայի հովանու ներքո կազմակերպելու հարցում նա սկզբունքային համաձայնություն տվել է, բայց աշխատում է հնարավորինս վնասել ռուս-հայական համագործակցությանը։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ամենաօպտիմալ տարբերակ, կարծում եմ, հնարավոր է գտնել Ստեփանակերտի ներգրավմամբ հայ-ռուս-ադրբեջանական ձևաչափում։ Այլ տարբերակներ ես իրատեսական չեմ համարում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում