Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Արտագաղթը կնվազի. ՌԴ քաղաքացի դառնալն այնքան էլ լավ հեռանկար չէ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:

 Պարոն Մարկոսյան, արդեն 2 ամիս է, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված լրջագույն տնտեսական խնդիրներ կան ՌԴ-ում, բայց աշխատանքային միգրանտների հոսքը այդ երկիր, կարծես,  չի նվազել: Եթե պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ շարունակվեն, մենք ինչպիսի՞ պատկեր ենք ունենալու:

Պատժամիջոցներ մտցնելուց հետո բավական կարճ ժամկետ է անցել և դեռևս պարզ չէ դրանց խորությունն և որքան դեռ դրանք կշարունակվեն: Միգրանտների առումով դեռևս, այո, հոսք կա, մարդիկ գնում են, բայց պարզ չէ, թե գնալու պարագայում այնտեղ աշխատանք ունենալու են, թե ոչ, վճարման հետ կապված խնդիրներ ունենալու են, թե ոչ: Անորոշությունները բավական մեծ են այս պահին, և ակնհայտ է, որ պատժամիջոցների երկար տևելու պարագայում, բնականաբար, դա ազդեցություն է ունենալու ինչպես միգրանտների աշխատանքի, այնպես էլ Հայաստան ուղարկվող տրանսֆերտների վրա: Այս պահի դրությամբ անորոշությունները մեծ են, և որևէ հստակ կանխատեսում անելը շատ դժվար է:

Այդուհանդերձ,  դեպի Ռուսաստան միգրացիոն հոսքերի նվազման միտում նկատվո՞ւմ է, թե ոչ:

Այս տարվա առաջին երկու ամիսների կտրվածքով ՀՀ անձնագրով ելումուտի ցուցանիշները դրական են եղել: Դա նշանակում է, որ ավելի շատ եկել են հայկական անձնագրերով, քան մեկնել են: Կարծում եմ՝ այս առումով խնդիրներ լինելու են:

Իսկ ինչպիսի՞ն է պատկերը արտագաղթի հետ կապված: Արտագաղթողների թվի նվազում ունե՞նք:

2021 թվականին, այո, նկատվել է նման միտում: Եթե դիտարկում ենք 2021-ը, ապա վերջին 30 տարում գրանցվել է ամենացածր բացասական ցուցանիշը: Բնականաբար, նվազման միտումը երևում է, մեկնողներն այդքան շատ չեն: Հաշվի առնելով Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները, այդ ցուցանիշը էլ ավելի կնվազի: Կախված պատժամիջոցների խորությունից ու երկարատև լինելուց մենք կարող ենք տեսնել նաև հետադարձ շրջափուլ: Բայց քանի որ դեռևս շատ կարճ ժամանակ է անցել, այս պահին Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների վերադարձի միտում դեռևս չկա: Դա կախված է լինելու սանկցիաներից, որի հետևանքով Ռուսաստանի տնտեսությունը մեծ հարված կարող է ստանալ:

Այսինքն՝ եթե պատժամիջոցները մնան, մենք ներհոսքի ականատես կլինե՞նք:

Եթե ՌԴ-ում սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարան, կարող է նման բան լինել: Եվրոպական Միությունը կարելի է համարել փակված, որովհետև այն հոսքը, որ Ուկրաինայից տեղի է ունենում եվրոպական երկրներ, արդեն խոսքը 5 մլն մարդու մասին է, ԵՄ-ն այլևս որևէ այլ երկրից ցանկություն չի ունենալու միգրանտներ ընդունել: ԱՄՆ գնալը ևս բավական դժվար է: Նաև այն ակտիվ միտումը, որ ՀՀ քաղաքացինոերը ձգտում էին ստանալ ՌԴ քաղաքացիություն, այդ միտումը կնվազի: Շատ քչերը կցանկանան այս պարագայում ունենալ ՌԴ քաղաքացիություն, որովհետև դա արդեն խնդրահարույց է լինելու:

Հատկապես խոսքը վերաբերելու է նրանց, որոնք ունեին ծառայության տարիքի տղանե՞ր:

Այո, շատերը այդ քայլին դիմում էին բանակի խնդիրները լուծելու համար,  հրաժարվում էին քաղաքացիությունից ընտանիքով: Կարծում եմ՝ այս պարագայում նախքան այդ քայլին գնալը ևս մեկ անգամ կմտածեն, քանի որ ՌԴ քաղաքացի դառնալն այնքան էլ լավ հեռանկար չէ, մանավանդ, որ պատերազմը կարող է շարունակվել: Հետևաբար, կարծում եմ՝ այդ միտումը լուրջ նվազում կարձանագրի:

Այս տարի մարդահամար է իրականացվելու Հայաստանում: Այն մեխանիզմները, որով իրականացվելու է մարդահամարը, մենք կունենա՞նք բնակչության իրական թիվը, հատկապես, որ տարվա կտրվածքով  մեկնողների ու վերադարձողների մեծ տատանումներ ենք ունենում:

Կարծում եմ՝ այդ տատանումները կդադարեն, և մենք կսկսենք դրական ցուցանիշներ արձանագրել: Որովհետև այն հիմնական երկրները, որտեղ մեկնում էին մեր քաղաքացիները, խնդիրներ ունեն: Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունի և կարճաժամկետ ու երկարաժամկետ միգրանտների համար, և այնտեղ երկարատև բնակվող ու ՀՀ նախկին քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների համար: Մյուս կողմից ԵՄ-ն փակ է, ԱՄՆ մեկնելը բավական բարդ է: Այնպես որ պետք է հասկանանք, որ սա մեր երկիրն է, այստեղ պետք է փորձենք մեր հետագա կյանքը կազմակերպել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում