Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Հայաստանը մտնում է տուրբուլենտ շրջան. ճոճվում ենք և ներսում, և դրսում

Հայաստանը մտնում է տուրբուլենտ շրջան։ Եթե մինչև ընդդիմության ակտիվ քաղաքական գործողությունները Հայաստանը արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական տուրբուլենտության գոտում էր, ապա հիմա մենք ճոճվում ենք և ներսում, և դրսում։

Սակայն մինչև ընդդիմությունը փորձում է ստանալ ձնագնդի էֆեկտ՝ օրեցօր ներգրավելու ավելի ու ավելի շատ քաղաքացիների, օդում կախված են մնում մի քանի առանցքային հարցեր, որոնց պատասխանները չեն տալիս ընդդիմության ոչ մեկ, ոչ էլ մյուս թևերից․ որն է հետիշխանափոխության պլանն ըստ ընդդիմադիրների։

Այն, որ առաջին նպատակը Փաշինյանին հեռացնելն է՝ արդեն ոզնուն էլ է պարզ։ Այս տարբերակով մենք մտնելու ենք առանց ընտրություն իշխանություն ձևավորելու արատավոր գործընթացի մեջ։ Կազմվելու են ցուցակներ, նշանակվելու են նախարարներ, մեկնարկելու է ներիշխանական, այսպես ասենք՝ պալատական ինտրիգների շղթան ու գործընթացների մասնակիցները իրար մեջ են փորձելու բաժանել թափուր մնացած լավագույն պորտֆելները։ Հիմա արդեն հնչում են անուններ, թե ո՞վ և որ նախարարության շենք պիտի մտնի, որը պիտի դառնա առաջին փոխվարչապետ, իսկ ո՞վ՝ ԱԽ քարտուղար։ Եթե ընդդիմադիրները ժամանակ ունեն մտածել դրա մասին, ապա ժամանակ չեն տրամադրում հասարակությանը բացատրելու, արդյոք ի՞նչ է փոխվելու իրենց իշխանության գալուց հետո։ Ասենք, լինելու է հրաժարում նոյեմբերի 9-ի փաստաթղթից, լինելու է հրաժարում ՌԴ համար առանցքային՝ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացներից ու խաղաղության պարտադրվող փաստաթղթի ստորագրումից, լինելու՞ է արդյոք Արցախի ճանաչում, էդ անցումային կառավարություն կոչվածը հրաժարվելու՞ է արդյոք ապաշրջափակման գործընթացից։ Ընդդիմության կողմից հայտարարված անցումային կառավարության առաջնային գերխնդիրը ո՞րն է լինելու, ասենք բանակի արդիականացումն ու բնագծերի կայծակնային կահավորումը։ Արդյո՞ք իշխանափոխությունից հետո մենք հրաժարվելու ենք մեր վզին փաթաթված, ինչպես ոմանք են ասում, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացից, թե ոչ։ Բազմաթիվ գործողություններ են տեղի ունեցել, որոնք փոխել են իրավիճակը։ Այո, այդ գործողությունները տեղի են ունեցել առկա իշխանության կառավարման օրոք։ Հիմա մի շարք նախկին իշխանական, նախկին ուժայիններ, հիմա ընդդիմադիր դարձածներ հարց են բարձրացնում, թե հայկական պետական համակարգում ծվարած են բազմաթիվ տարիներ շպիոններ եղած մարդիկ։ Հակընդդեմ հարց է առաջանում․ ապա ինչու՞ են նախկինում ուժայինները թույլ տվել, որ օտարերկրյա ազդեցության տարրեր հայտնվեն պետական կառավարման համակարգում։ Վերջապես, ստացվում է, որ նախկին ուժայինները հիմա պայքարում են իրենց իսկ իշխանավարման տարիներին անգործության հետևանքով առաջացած խնդիրների դեմ, եթե իհարկե լուրջ ընդունենք վերջիններիս ասածները։

Վերջապես, արդեն բոլորի համար էլ հասկանալի է, թե որքան շպիոններ ու դավաճաններ կան, ԱԱԾ-ի բացահայտումներն էլ վառ օրինակ։ Ու էական նշանակություն չունի, էդ ագենտները թուրքական, ռուսական, մոնղոլական, թե Բրազիլական ազդեցության ու ենթակայության շպիոններ են։ Շպիոնը մնում է շպիոն։ Դրա առաքելությունը պետականության դեմ գործելն է կամ սպասարկել այն պետության շահը, որն իրեն վճարում է՝ անտեսելով իր պետության շահերը։

 

Հետևապես, բացատրեք խնդրում եմ, ինչու՞ պիտի մտածող մարդը հավատա որևէ կողմին։ Ինչու՞ այսքան դավաճանությունից հետո հասարակությունը պիտի բռնի որևէ մեկի կողմը։ 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել պետական դավաճանություն, այդ տարեթվից հետո Հայաստանը վերածվել է այլոց շահերի սպասարկու երկրի։ Հայաստանն ինքնին դարձրել են օտարերկրյա ագենտ։ Եվ այստեղ հանգում ենք ամենաառանցքայինին։ Սա տեղի է ունեցել բացառապես հասարակությանը դեգրադացիայի ենթարկելու շնորհիվ։ Ահագնացող աղքատության պարագային մարդիկ մտածել ու մտորեն էլ զուտ երեխա կերակրելու, սովից չմեռնելու կամ երկրից փախնելու, փրկվելու մասին։ Նման կերպ երկրի հետ կարող է վարվել բացառապես օտարերկրյա գործակալը, որին հանձնարարել են սրբել ու զտել  Հայաստանը հայերից։ Մենք մեր երկրում ենք անգամ զտման ենթարկվել, քանի որ պաշտոնական տվյալներով 1991-ին Հայաստանում բնակվում էր 3,5 միլիոն մարդ, իսկ հիմա՝ կրկին ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով, 2,9 միլիոն մարդ։ Մինչդեռ ոչ պաշտոնական թվեր գուժում են ավելի ցածր թվի, մոտ 2,5 միլիոնի մասին։ Հետևաբար, Հայաստանը չլինելով որևէ երկրի լծի տակ, չունենալով այլազգի ղեկավարներ, այլ բացառապես ՅԱՆ ազգանունը կրող իշխաններ, որոշ հաշվարկներով 30 տարում կորցրել է մոտ 1 միլիոն բնակիչ։ Ներառենք այս թվի մեջ մեր պատերազմներում նահատակվածներին, համաճարակային զոհերին ու այլ կորուստները, և համարեք, որ 30 տարում Հայաստանը կորցրել է շուրջ 1 մայրաքաղաք մարդ։ Պարզապես պատկերացրեք, որ վաղը Երևանում շունչ անգամ չկա։ Ապոկալիպտիկ է, չէ՞ հնչում, բայց միլիոնը նման թիվ է։ Ինչևէ․․

Սա հետևանքն է ստի ու երեսպաշտության պետական գաղափարախոսության վերածնման։ Սիրել հայրենիքը դրոշներով, ոչ թե զենքերով։ Սիրել հայրենիքը հեռվից, ոչ թե ներսից։ Սիրել հայրենիքը փողով, ոչ թե ջանքով։ Սիրել Հայրենիքը հանուն ինչ-որ մեկի ու ընդդեմ՝ երկրորդի։ Սիրել հայրենիքն այն սակարկելով, առևտուր անելով, հանձնելով։

Չի փոխվի որևէ բան, եթե սիրելուց բացի հարգենք ունեցածը։ Եթե չփոխվի լոկ սպառողական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Սպառենք հիմա՝ վաղն Աստված կիմանա, թե ինչ կանի։ Մենք անգամ մեր փրկությունն ենք ուրիշի վզին փաթաթում, մինչդեռ ուրիշ մեզ համար հոգ տանել չի ցանկանում։ Ինչ էլ անում են՝ զուտ ելնելով սեփական շահից։ Մտորումների դաշտից դառնանք ռեալ պոլիտիկի դաշտ։ Ընդդիմությունը չի ասում իր հետագա գործողությունների մասին։ Առաջնահերթը իշխանափոխությունն է։

Որոշ սոցիոլոգներ կարծում են, որ ընդդիմության ապակենտրոն, առանց հստակ լիդեր պայքարը տալու է ցանկալի արդյունքներ։ Քոչարյանն ու Սարգսյանը զերծ են մնում հանրային ակտիվությունից՝ մտավախություն ունենալով ստեղծել հակազդեցություն։ Առաջին դեմքեր են դարձվում ավելի երիտասարդ, քիչ շրջանառված կամ առնվազն նույն պիտակները չկրող քաղաքական նորեկներ։ Հայաստան դաշինքը առաջ է մղում Իշխան Սաղաթելյանին, իսկ Պատիվ ունեմը՝ Արթուր Վանեցյանին։ Երկուսն էլ ընդունել են 2021-ի ընտրությունների արդյունքներն ու իրենց՝ խորհրդարանում ներկայությամբ լեգիտիմացրել առկա իշխանություններին։ Իշխան Սաղաթելյանի պարագայում առհասարակ բանը հասել է պաշտոն ստանալուն։ Վերջինս որպես ԱԺ փոխխոսնակ նստած է ԱԺ բարձր ամբիոնում իր գործընկեր Ալեն Սիմոնյանի կողքին։ Մինչև այդ էլ՝ հեղափոխությունից հետո, զբաղեցնում էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը։ Ասել է, թե Փաշինյանի իշխանավարման տարիներին Իշխան Սաղաթելյանն առնվազն երկու բարձր պաշտոն զբաղեցրել է։ Նույնը փաստենք Վանեցյանի մասով։ Վերջինս մինչև ԱԱԾ տնօրեն դառնալը համակարգում բարձր պաշտոն էր զբաղեցնում։ Փաշինյանի վարչապետությունից հետո էլ դարձավ ԱԱԾ տնօրեն։ Հիմա Փաշինյանի դեմ պայքարում են իր նախկին ենթակաները։

Զավեշտալի իրավիճակ է։ Անկեղծորեն։ Եվ այսպես եղել է միշտ։ Պնակալեզությունը դարձել է քաղաքական աստիճանով բարձրանալու, տաքուկ տեղեր զբաղեցնելու հիմնական մեթոդը։ Մենք շատ քիչ ենք ունեցել պաշտոնյաներ, որոնք նշանակվել են ըստ արժանի լինելու, մինչդեռ ունեցել ենք բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք «շեֆին» երդումների ու «շեֆի» անսխալության մասին ձոների շնորհիվ դարձել են առանցքային ղեկավարներ։ Հիմա ևս, դեռ բանին չհասած, որոշ շրջանակներ իրար մեջ բաժանում են ապագա պաշտոնները։ Ողբերգությունը սա է։

Շատ չխորանալով արժեբանական հարցերի մեջ։ Ընդդիմությունն այսօր ևս մեկնարկեց օրը ակցիաներով։ Արցախի համար Երևանում պայքարողների պնդմամբ մայիսի 1-ին կմեկնարկեն անհամեմատ ավելի լուրջ գործողություններ, որոնք միտված են լինելու ՀՀ բոլոր հատվածներում օջախների ձևավորման։ Միայն մայիսի մեկից հետո պարզ կդառնա, թե ինչպիսի արդյունավետություն է ունենում այն, ինչի մասին լռում են ընդդիմադիրները։

Ամեն դեպքում, չի կարելի պնդել, թե ընդդիմադիրները քիչ աջակիցներ ունեն, բայց արդյոք նրանք կազմում են այն թիվը, որի ուսերին նստած կմտնեն կառավարության շենք։ Մայիսի 7-9-ը Հայաստանում ազատ, հանգստյան օրեր են ու կարելի ենթադրել, որ բազմաթիվ մարդիկ հենց այդ ընթացքում են գալու լսելու, թե ինչ են ուզում ընդդիմադիրները։ Հոգեբանական խնդիր ևս կա․ Մայիսի 8-9-ը անկասկած շահարկվելու է, քանի որ կորսված հաղթանակի խորհրդանիշ տոներն են։ Երթեր դեպի Եռաբլուր, արժանապատվության վերականգնման պահանջ․ սրանք կլինեն այդ օրերի լոզունգները, որոնք խոր ազդեցություն կարող են թողնել։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում