Մեկնարկել է Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հանդիպումը:
Մինչ հանդիպումը Իլիա Դարչիաշվիլին Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: