Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանում էր ՆԱՏՕ ԳՔ հատուկ ներկայացուցիչը, մինդեռ բացակայում է կարևորը

Երևանում էր ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Կովկասի և Ասիայի հարցերի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը, որին ընդունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Բարդ աշխարհաքաղաքական և ռազմա-քաղաքական իրավիճակում Երևանին կարծես թե հաջողվում է պահպանել արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացվածությունը, այն դեպքում, երբ թվում է ներկայումս առավել բարդը հենց դա ապահովելն է: Հայաստանում այդ ամենն առավել հաճախ դիտարկվում է «սև-սպիտակ» տրամաբանության շրջանակում կամ համատեքստում: Օրինակ, Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ Հայաստանի վարչապետ Փաշինյանի համատեղ հայտարարության բովանդակությունն արժանացավ ընդհուպ այնպիսի գնահատականի, թե դա Ռուսաստանի հետ «միութենական պետության» նախադուռը կամ նախերգանքն էր:

Հնչեցին նաև ձևակերպումներ, որ համաձայնագիրը առաջինից մինչև վերջին կետը ուներ «խայտառակ բովանդակություն»: Գործնականում սակայն, թե քաղաքականությունն է բոլորովին այլ չափումների ենթակա զբաղմունք ու երևույթ, և թե հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունն ու հատկապես դրա «պրոյեկցիան» Հայաստանի անվտանգության համակարգի ճարտարապետության վրա: Ընդ որում, երբ խոսվում է Հայաստանի անվտանգության համակարգի մասին, ապա բնականաբար այստեղ աներկբայորեն դիտարկվում է նաև Արցախը: Ահա այդ համատեքստում, Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարությունն ըստ էության այն «հենման կետն» է, որի վրա Հայաստանը փորձում է՝ և թեկուզ հարաբերական, թեկուզ համեմատական առումով ապահովում արտաքին-քաղաքական շփումների դիվերսիֆիկացիա: Իսկ ներկայումս ինքնին կարևոր կարող են լինել անգամ շփումները, ելնելով ստեղծված մրջազգային իրադրությունից, երբ անզեն աչքով չափազանց տեսանելի է, թե իրարամերժության և տարամիտման ինչպիսի բարձր աստիճան է առկա Արևմուտքի և Ռուսաստանի, այդ թվում օրինակ ՆԱՏՕ և Ռուսաստանի միջև:

Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի այդ թեկուզ հարաբերական դիվերսիֆիկացիան ունի կայուն բովանդակային սպասարկման կարիք, որի պատասխանատվությունը բնականաբար առաջնային առումով իշխող քաղաքական ուժի վրա է, քաղաքական ղեկավարության վրա, մյուս կողմից՝ հասարակական-քաղաքական օրգանիզմի մյուս դերակատարների, որովհետև քաղաքականությունն ի վերջո միայն իշխանության կարգավիճակ ներառող երևույթ չէ: Այստեղ է, որ «սև-սպիտակ» ընկալումները ոչ միայն չեն համապատասխանում առկա միջազգային իրադրությունից Հայաստանի համար առաջացող ռիսկերին ու մարտահրավերներին և դրանց հակազդման պահանջներին, այլ գործնականում որևէ կերպ չեն նպաստում Հայաստանի համար թեկուզ փոքր, սակայն որոշակի հնարավորություններ ուրվագծելուն: Ի վերջո, աշխարհաքաղաքական և աշխարհակարգային պայքարի ներկայիս բարդ ցիկլը, ճգնաժամը, բերում է թե ռիսկեր, թե նաև հնարավորություններ: Սակայն, խոշոր հաշվով, ռիսկերը իհարկե չեն սպասում Հայաստանին, իսկ հնարավորությունները հակառակը՝ սպասում են հենց Հայաստանից սպասարկվելուն, քանի որ դրանք հենց Հայաստանում պետք է ենթարկվեն հասարակական-քաղաքական մտքի մշակման՝ տարբեր մոդելավորումների, տարբեր սխեմաների տրամաբանության շրջանակում: Հայաստանում չկա այդ ուղղությամբ ինստիտուցիոնալ աշխատանք թե քաղաքական ուժերի, թե փորձագիտական, «ուղեղային» հաստատությունների մակարդակով: Իսկ, երբ չկա ինստիտուցիոնալ աշխատանք, դա նշանակում է, որ չկա նաև քաղաքականություն: Այստեղ է եղել ու շարունակում լինել Հայաստանի գլխավոր խնդիրն ու մարտահրավերը հետխորհրդային շրջափուլում՝ քաղաքականության բացակայությունը կամ վերացումը: Եվ սրա համար՝ յուրքանչյուրն իր «տեսակարար չափով», պատասխանատու են ոչ միայն Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները, այլ նաև բոլոր ժամանակների ընդդիմությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում