Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Ուր որ է, դոլարը կսկսի նորից աճել. Սա երկար չի տևի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը:

 Պարոն Եղաիազարյան, վերջին օրերին դոլարն ու եվրոն կտրուկ արժեզրկվում են, մասնագետներն արդեն մտահոգություն են հայտնում, որ դրանով ԿԲ-ն սնանկացնում է տեղական արտադրողներին ու բնակչությանը: Դուք այստեղ վտանգներ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:

Նախևառաջ, ասեմ, որ դոլարը աճելու է: Այսպես կոչված, քանակական կոշտացում են հիմա արվում, այսինքն շրջանառությունից հանում են դոլարը, զանգվածը պակասեցնում են, հետևաբար, ուր որ է, դոլարը կսկսի նորից աճել; Կենտրոնական  բանկն այդ մասին չպետք է մտածի, Կառավարություն կա, իրենք պետք է համապատասխան ռազմավարություն մշակեն, որ արտահանողները չտուժեն: Կենտրոնական բանկի քաղաքականությանը գնաճին է ուղղված, ոչ թե փոխարժեքին:

Նաև նշվում է, որ դրամի արժևորումը պայմանավորված է նաև օտարերկրացիների ներհոսքով:

Այդ դեպքում դոլարը պետք է թանկանա, եթե պահանջարկն ավելանում է, պետք է թանկանա: Ռուսները գալիս են, ռուբլին փոխում են դրանի, դրամով էլ դոլար են առնում: Այստեղ երևի սպեկուլյացիաների հետ գործ ունենք, դոլարային ավանդների ռեզերվացում և այլն: Սա ժամանակավոր երևույթ է, դոլարը թանկանալու է:

Բայց մենք լողացող փոխարժեքի քաղաքականություն ենք վարում:

Այո, լողացող քաղաքականություն է, բայց ինտերվենցիաները ոչ ոք չի արգելել: Ես լրջորեն չեմ ուսումնասիրել այս հարցը, բայց տեսականորեն դոլարը չպետք է այսպես արժեզրկվեր և մոտակա ժամանակներին ինքը պետք է աճի:

Միջազգային արտարժույթի շուկայում դոլարն աճում է, մինչդեռ Հայաստանում հակառակ պրոցեսն է:

Հայաստանում ո՞նց կարող է հակառակը լինել, դա նշանակում է, որ դոլարը ծախում, դրամ են առնում: Երևի ինչ-որ պահի ինտերվենցիա են արել, դոլար են նետել շուկա: Ամեն դեպքում սա երկար չի տևի, իրավիճակը կնորմալանա:

Մյուս կողմից տեսնում ենք, որ ռուսական ռուբլու անկումը զսպվում է:

Որովհետև ռուբլու ռեալ վաճառք չկա, սահմանափակումներ կան, պահանջարկը իջել է, ներմուծումը պակասել է: Այսինքն ռուբլու փոխարժեքը ոչ մի բանի մասին չի խոսում, դա ոչ մի լուրջ բան չի նշանակում: Ռուսաստանի կենտրոնական բանկն էլ վերաֆինանսավորման տոկոսադրույթը հասցրել է 20 տոկոսի: Այսինքն մի քանի գործոն կա, մի կողմից արհեստականորեն թանկացրել են, սահմանափակել են, չեն թողնում արտասահմանում շուկայում գործարքներ անել, փակել են կապիտալի արտահոսքը, դրա համար էլ կայունացրել են: Դա ոչ մի ռեալ խնդիր չի լուծում: Կայունացրել են, որ խուճապ չլինի:

Հատկապես, որ տրանսֆերտների մեծ մասը Հայաստան գալիս է ՌԴ-ից և հենց ռուբլով:

Այո, ռուբլով է գալիս, դոլարով չեն էլ կարող ուղարկել: Ես չեմ կարծում, թե խուճապի առիթ կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում