Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Իրականում տեղի է ունենում առանց օրակարգի, մարդկանց էմոցիաների հետ խաղալու գործընթաց. Հովհաննես Հարությունյան

Իրականում տեղի է ունենում առանց օրակարգի, մարդկանց էմոցիաների հետ խաղալու գործընթաց։ Անդրադառնալով ՀՀ ընդդիմադիր դաշտի գործողություններին, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«2021 թվականի պառլամենտական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրություն կատարեց, որի արդյունքներն ընդունելի էին ողջ միջազգային հանրության կողմից։

Ընտրությունների արդյունքը՝ արդեն դե ֆակտո կարելի է ասել գիտակցված էր։ Ժողովուրդն ընտրեց հաշվի առնելով ինչպես տեղի ունեցածը, այնպես էլ ընտրություններով ամրագրեց խաղաղ ապրելու իր ցանկություններն ու իրավունքը։

Սիրելի´ հայրենակիցներ, դուք ինքներդ լավ գիտեք, որ Արցախի հարցը չի կարող լուծվել դրոշակներով, չի կարող լուծվել ամպագորգոռ կոչերով։ Եվ տեղին հարց է առաջանում՝ ինչու օրինակ 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո շտապ կարգով չլուծվեց Արցախի հարցը, որի համար ամենաթանկը ՝ կյանքը դրեցին զոհասեղանին մեր անկախության սերնդի հերոս տղերքը։

Ինչու երկար տարիներ խորհրդարանական մեծամասնություն լինելով՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն թեկուզ ՀՀ ներսում չլուծեցին և չընդունեցին Արցախի անկախությունը և հիմա դրա պահանջն են ներկայացնում, առանց խղճի խայթ զգալու։ Չէ որ փաստ է այն հանգամանքը, որ թողել են այդ հարցի լուծումն անկախության սերնդին։

44-օրյա պատերազմում անկախության սերնդի սերուցքը, մեր լավագույն տղերքն իրենց կյանքը դրեցին հայրենիքի ապագայի համար։ Յուրաքանչյուր հայ այլևս ապրում է այդ ծանր վիշտը սրտում և մի բան հստակ է՝ մեր գենետիկ կոդի մեջ այլևս դաջված է այդ անչափելի մրմուռը։

Եվ ինչքան էլ բարդ բանակցություններ և ծանր ճանապարհ անցնելու կարիք լինի՝ պետք է անցնենք։ Խաղաղության օրակարգն այլընտրանք չունի։ Այլևս ոչ մի հայորդու կյանքի գնով, ոչ մի մոր արցունքների գնով չպետք է ժամանակ ձգենք այս հարցի լուծման համար։ Մենք պարտավորություն ունենք մեր արիաբար ընկած հերոսների առաջ՝ ազատ, անկախ ու խաղաղ երկնքով ուժեղ պետություն ունենալ։

Եվ այո´, ինչքան էլ աշխարհում այս պահին փոթորկային իրավիճակ է, մենք շանս ունենք մեր համար այդքան թանկ խաղաղության օրակարգ ձևավորելու: Ու ամենակարևորը, ոչ ոք չի ասել հեշտ է լինելու, բայց մենք այլևս իրավունք չունենք թողնել հարցի կարգավորումը մյուս սերունդներին։

Մենք պետք է կամք ցուցաբերենք ու ժառանգենք մեր երեխաներին կանխատեսելի ապագա, այլ ոչ թե անհեռատես կոչերով, հույզերի վրա ազդելով սպասարկվեն ոմանց անձնական ամբիցիաները, որի արդյունքում խարխլվի մեր եղբայրների արյան գնով ձեռք բերված խաղաղությունը:

Սիրելի´ հայրենակիցներ, մենք հավատարիմ ենք ձեր տված յուրաքանչյուր քվեին, և այլևս երբեք ձեր ընտրությունը ոչ մի խմբավորում չի կարողանալու ձեզանից խլել սեփական շահը սպասարկելու համար:

Աստված պահապան մեր հայրենքին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում