Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Հայաստանի գինիներ». Կույր համտես մրցույթ 2022

Ս.թ. ապրիլի 28-29-ին, «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում (Իտալիայի փ.1) տեղի ունեցավ «Հայաստանի գինիներ» կույր համտես – մրցույթը: Մրցույթը կազմակերպեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ GIZ) աջակցությամբ:

Հայաստանի գինիներ կույր համտես մրցույթին մասնակցեցին 43 հայկական գինեգործական ընկերության 147 անուն գինի` ընտրված գինեգործարանների կողմից: Գինիները համտեսվեցին մասնակից գինեգործական ընկերությունների` նախապես վերապատրաստված և հավաստագրված համտեսող-գնահատողների կողմից: Մրցույթի բարձր որակն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով համտեսող-գնահատողների աշխատանքը համակարգեցին գինու զգայորոշման ոլորտում երկարամյա փորձ և բարձր որակավորում ունեցող գինու փորձագետները:

Մրցույթի նպատակներն են`

  • Ներդնել և գործարկել հայկական գինիների որակի ստուգման համակարգը,
  • Սահմանել որակական նոր չափանիշներ հայկական գինիների համար,
  • Ճանաչելի դարձնել «Հայաստանի գինիներ» ապրանքանիշը` դարձնելով այն երկրի հարուստ գինեգործական ժառանգության և մշակույթի այցեքարտն ամբողջ աշխարհում:

Մրցույթն անց է կացվում Mundus Vini, OIV և այլ հեղինակավոր միջազգային մրցույթների ձևաչափով՝ 100 բալանոց համակարգով: Գինիներից միայն որակի չափանիշներին համապատասխանող և անցողիկ շեմը (85 և ավել միավոր) հաղթահարած գինիները կստանան «Հայաստանի գինիներ» (Wines of Armenia) որակի հավաստման տարբերանշանը: Բացի այդ, մրցույթում հաղթած գինիները կներկայացվեն Եվրոպայում գործող` www.winesofarmenia.store հայկական գինիների առցանց վաճառքի միասնական հարթակում` նախապես տեղափոխվելով Բեռլին` հայկական գինիների լոգիստիկ պահեստ:

«Իրականացնելով այս մրցույթն առաջին անգամ 2020 թ., մենք նախևառաջ ներդրեցինք հայկական գինիների որակի ստուգման մեխանիզմները և սահմանեցինք որակի նոր չափանիշներ հայկական արտադրության գինիների համար: Այդ չափանիշներին համապատասխան, հետևաբար հաղթած գինիները միջազգային ասպարեզում կարող են ներկայանալ «Հայաստանի գինիներ» հովանոցային ապրանքանիշի ներքո՝ այդպիսով դառնալով երկրի հարուստ գինեգործական ժառանգության և մշակույթի այցեքարտն ամբողջ աշխարհում։»,-  նշեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

«Մի կողմից, հարթակը հնարավորություն կտա կույր համտես-մրցույթի միջոցով ընտրված փոքր և միջին արտադրողներին ներկայացված լինել ԵՄ-ում, ինչը շատ անգամ բարդությունների հետ է կապված: Մյուս կողմից, հարթակը կօգնի Եվրոպայում բնակվող գինու սիրահարներին բացահայտել նոր համեր կամ իրենց սիրելի հայկական գինին առաքել ուղիղ տուն: Եվ, վերջապես, լոգիստիկ պահեստի շնորհիվ հայկական գինի արտադրողներն ավելի հեշտությամբ կարող են մասնակցել Եվրոպայում միջազգային առևտրային և ոչ-առևտրային ցուցահանդեսների»,- նշեց GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈւ Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը:

Մրցույթի ավարտից հետո բոլոր գինիները ևս մեկ անգամ կհամտեսվեն և կգնահատվեն` արդեն փորձագետների կողմից: Արդյունքներն ամփոփելուց հետո մասնագետները կկազմեն գինիների բույրերի և համերի բնութագիրը` տալով գինու արտադրողներին համապարփակ նկարագիր նրանց գինիների վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում